Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելին և Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիին հրավիրել է այցելել Կիևի շրջանի Բուչա քաղաք։

Առաջարկն արվել է Բուչայի փողոցներում տասնյակ սպանված քաղաքացիական անձանց լուսանկարների և տեսանյութերի հրապարակումից հետո:

Ուկրաինական կողմը պնդում է, որ լուսանկարներում պատկերված մարդիկ սպանվել են ռուս զինվորականների կողմից, Զելենսկին Ռուսաստանին մեղադրում է «ցեղասպանություն» իրականացնելու մեջ։

Ռուսաստանը հերքում է, որ իր ուժերը պատասխանատու են Բուչայում խաղաղ բնակիչների մահվան համար, և հայտարարում է, թե Ուկրաինան շոու է ցուցադրում արևմտյան լրատվամիջոցների համար:

Այս հարցով Ռուսաստանն այսօր ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest