Ադրբեջանական գերությունից վերադարձած և գերության մեջ գտնվող վեջին զինծառայող Արման Խաչատրյանն ազատվել է կալանքից: Այս մասին Forrights.am-ին հայտնում է Խաչատրյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանը:

Արման Խաչատրյանը բանտից ազատ է արձակվել մարտի 28-ին, կալանավորման ժամկետը լրացել էր 23-ին: Դատարանը մեժել է նախաքննական մարմինի՝ երկարաձգելու վերաբերյալ միջնորդությունը: Խաչատրյանը կալանքի տակ է մնացել երեք ամիս:

Արման Խաչատրյանը սպա է: Նա գերեվարվել է 2021 թվականի նոյեմբերի 16-ին Սյունիքում տեղի ունեցած արյունալի մարտերի ժամանակ: Գերությունից վերադարձել էր նույն թվականի դեկտեմբերի 29-ին, կալանավորվել՝ 31-ին:

Նշենք, որ գերությունից վերադարձածներին Քննչական կոմիտեն մեղադրում է դիրքերը հանձնելու համար: Ռազմագերիներին այս մեղադրանքերը առաջադրվեցին այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանն ԱԺ ամբոնից հայտարարեց, որ պետք է հետաքննել գերեվարման յուրաքանչյուր դեպքում ու պարզել պատճառները:

Նշենք, նախորդ տարվա  նոյեմբերի 14-ից 16-ին Վայոց Ձորի և Սյունքի հետ սահմանին ադրբեջանական կողմի  հրահրած ռազմական միջադեպի առիթով հարուցված քրեական գործի նախաքննության շրջանակներում, մարտական հերթապահության կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելու կասկածանքով ձերբակալվել է 8 զինծառայող, որոնցից 6-ը՝ գերությունից վերադարձած։ 

Նշենք, որ պատերազմի հրադադարից սկսած առ այսօր  Ադրբեջանից վերադարձել է 150 գերի, որոնցից 43-ը քաղաքացիական անձինք են։

Նարեկ Կիրակոսյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest