Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ապրիլի 6-ին կհանդիպեն՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ։

«Ապրիլի 6-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կհանդիպեն ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ՝ Լեռնային Ղարաբաղում վերսկսված էսկալացիայի ֆոնին»,- նշվում է Շառլ Միշելի հանդիպումների շաբաթական ժամանակցույցում։

Շառլ Միշելի միջնորդությամբ Փաշինյանի և Ալիևի նախորդ հանդիպումը տեղի էր ունեցել 2021-ի դեկտեմբերի 14-ին Բրյուսելում։

Pin It on Pinterest