Արցախի ազգային անվտանգության ծառայությունում կստեղծվի մարտական ստորաբաժանում՝ շփման գծում մարտական հերթապահություն իրականացնելու համար։

Արցախի ազգային ժողովն այսօր՝ մարտի 30-ին, միաձայն ընդունեց «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքում լրացումներ կատարելու նախագիծը, որով առաջարկվում է ԱԱԾ կազմում մարտական ստորաբաժանում ստեղծել։

«Արցախի պետական սահմանի, շփման գծի պահպանության գործում ազգային անվտանգության ծառայողների կողմից մարտական հերթապահություն իրականացնելու գործընթացը իրավական առումով ամրապնդելու նպատակով անհրաժեշտ է «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքում փոփոխություններ կատարել»,- ասված է հիմնավորման մեջ։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest