Մոսկվան գործուն ջանքեր է գործադրում Լեռնային Ղարաբաղում խաղաղության պահպանման համար․ հայտարարել է Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Ռուսաստանը գործադրում է շատ գործուն ջանքեր Ղարաբաղի շրջանում խաղաղության պահպանման և համապատասխան կողմերի կողմից պարտավորությունների կատարման ուղղությամբ»,- ասել է Պեսկովը։

***

Լեռնային Ղարաբաղում իրավիճակի վերաբերյալ ավելի վաղ հայտարարություններ են արել Ռուսաստանի բարձրաստիճան այլ պաշտոնյաներ․ Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն հայտարարել է, որ Մոսկվան ակնկալում է՝ Լեռնային Ղարաբաղում լարվածությունը կկարգավորվի Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության հիման վրա։ ՌԴ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն էլ ասել է՝ Ռուսաստանը հուսով է, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը կավարտվի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրով։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest