«Թուրքիան և Ադրբեջանը որոշել են պատերազմը վերսկսել Արցախում». քաղաքագետ

134

Երբ ՀՀ-ն մերժեց Թուրքիայի և Ադրբեջանի առաջարկը՝ կնքել խաղաղության պայմանագիր, շրջանցելով ԵԱՀԿ Միսկի խումբը, իսկ արցախահայության հարցը թողնել ռուս-ադրբեջանական հարաբերություններին: Թուրքիան և Ադրբեջանն այդ մերժումը ստանալով անցան ռազմական գործողությունների:  Արցախում տեղի ունեցող ռազմական գործողությունների վերաբերյալ նշում է քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը:

«Ադրբեջանը նոյեմբերի 9-ի հայտարարությունը համարում է չեղարկված և հիմա մենք ինչ տեսնում ենք ռազմական գործողությունների սկիզբն է: Ադրբեջանը նpատակ ունի Ասկերանի ուղղությամբ իշխող բարձրունքներ վերցնել»,- ասում է քաղաքագետը:

Այսօր հայտնի դարձավ, որ Փառուխ գյուղն Ադրբեջանի վերահսկողության տակ է անցել Արցախում խաղաղապահ առաքելություն իրկանացնող ռուսական զորախմբի առաջարկած սցենարի հետևանքով: Բանն այն է, որ ռուսական կողմն առաջարկել է կողմերին դիրքերը հետ քաշել, ինչն իրականացվել է հայկական կողմից, իսկ ադրբեջանական կողմը հետ գնալու փոխարեն առաջ է եկել:

«Ռուսաստանը հիմա կանգնած է բարդ ընտրության առաջ՝ մտնել պատերազմի մեջ Ադրբեջանի հետ, թե զսպել այդ ծրագիրը, որ Ադրբեջանն ու Թուրքիան իրականացնում են: Թուրքիան և Ադրբեջանը գնում են Արցախը ռազմական ճանապարհով գրավելուն: ՌԴ-ն փորձում է խուսափել պատերազմից և ադրբեջանական կողմի համար զիջումների է գնում»,-ասում է Անդրիաս Ղուկասյանը:

Քաղաքագետի խոսքով՝ սա մի գյուղի շուրջ ստեղծված խնդիր չէ, այլ ավելի լայն է: «Թուրքիան և Ադրբեջանը որոշել են պատերազմը վերսկսել Արցախում: Ադրբեջանը շարժվում է առաջ, իսկ ՀՀ ղեկավարությունը հույս ունի, որ այս մենը կարելի է բարդել ՌԴ-ի վրա՝ ադեկվատ գնահատականներ չի տալիս, որ սա պատերազմի վերսկսման փուլն է: ՌԴ-ն եթե չկարողանա երկու ճակատով պատերազմ վարել՝ Արցախում և Ուկրաինայում, այդ դեպքում Հայաստանը կհայտնվի շատ լուրջ խնդրի առջև: Ինչպես ապահովել ագրեսիայի դեմ պայքարը»,- ասաց նա:

Նարեկ Կիրակոսյան