ՀՀ ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանն այսօր գործադիրի նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով Սյունիքի Նոր Հանդի շուրջ ստեղծված իրավիճակին նշեց, որ իրենց արձանագրածի և ՀՀ պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունների միջև հակասություններ չկան։

Քրիստիննե Գրիգորյանի խոսքով՝ այս արհեստական ստեղծված հակասությունների փոթորիկը շարունակում է պտտվել։

«Եթե ուշադիր կարդաք մեր հայտարարությունը, ապա կտեսնեք, որ մեր՝ փաստերի հետ ծանոթացման մեթոդը եղել է մարդկանց հետ անձամբ հանդիպումները: Այսինքն՝ Ներքին Հանի և շրջական բնակավայրերի, վարչական ներկայացուցիչների հետ զրույցները»,- ասաց Քրիստինե Գրիգորյանը:

ՀՀ ՄԻ պաշտպանն ասաց, որ Նոր Հանդի բնակիչները իրենց արագ արձագանքման փորձագիտական խմբին հայտնել են, որ նոր են նկատել այդ հատվածներում ադրբեջանական վրաններ, ակտիվացում, իսկ ՀՀ ՊՆ իր հատկապես երկրորդ հայտարարության մեջ ասում է, որ ադրբեջանական կողմը նոր է ակտիվորեն կահավորվել։

Ըստ Քրիստիննե Գրիգորյանի բնակիչների՝ «նոր են տեսելը» և ՊՆ-ի՝ «ակտիվորեն կահավորումը» չեն հակաում իրար,այլ հակառակը՝ միմյանց ամրապնդող հայտարարություններ են։

Հիշեցնենք՝ օրեր առաջ ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը քարտեզներ ներկայացրեց,ըստ որի՝ ադրբեջանական կողմը Սյունիքի Նորքին Հանդի բնակատեղի ուղղությամբ առաջխաղաղացում է ունեցել։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest