Եվրոպական միությունը մտահոգ է Ստեփանակերտ քաղաքում գազի մատակարարման նոր խափանման մասին հաղորդմամբ։

Ս․թ․ մարտի 8-ին՝ գազամատակարարման առաջին խափանումից հետո ԵՄ-ը խրախուսել էր Ադրբեջանին ակտիվ ներգրավվածությունը սույն հարցում, ինչը հանգեցրեց նորոգման աշխատանքների իրականացմանը և գազամատակարարման վերականգնմանը՝ ս․թ մարտի 19-ին։

Հրատապ անհրաժեշտություն կա անհապաղ վերականգնել գազամատակարարումը  ազդակիր տեղաբնակչությանը, մասնավորապես՝ սոսկալի եղանակային պայմանների համատեքստում։ ԵՄ-ը կոչ է անում վերահսկում իրականացնող իշխանություններին թույլ տալ, որպեսզի դա տեղի ունենա։

Եվրոպական միությունը ուշադրությամբ հետևում է այս և տարածաշրջանում տեղի ունեցող այլ զարգացումներին և կշարունակի իր ներգրավվածությունը՝ հանուն հարատև խաղաղության և կայունության Հարավային Կովկասում։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest