• Ռուսական ուժերը շարունակում են ուկրաինական քաղաքների հրթիռահրետակոծումը։
  • Մարիուպոլը շարունակում է մնալ շրջափակման և մշտական հրթիռակոծության տակ։ Տեղական դրամատիկական թատրոնի ռմբապաստարանում, որը ռմբակոծվել էր չորեքշաբթի օրը՝ մարտի 16-ին, կարող են լինել հարյուրավոր մարդիկ։
  • ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ուրբաթ օրը հեռախոսազրույց կունենա Չինաստանի առաջնորդ Սի Ցզինպինի հետ, որի ընթացքում կզգուշացնի Պեկինին ձեռնպահ մնալ Ուկրաինայի պատերազմում Ռուսաստանին հնարավոր օգնությունից։
  • «Միասնական Ռուսաստան»-ը օրենսդրական փոփոխություններ է նախաձեռնել, որոնք ենթադրում են քրեական պատասխանատվություն՝ արտասահմանում ռուսական պետական մարմինների աշխատանքի վերաբերյալ կեղծ լուրեր տարածելու համար։
  • Լվովում հնչել են պայթյունների ձայներ։ Քաղաքապետը հայտարարել է օդանավակայանի շրջանում ավիահարվածների մասին։
  • Ավստրալիան, Նոր Զելանդիան և Ճապոնիան ընդլայնել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցները։
  • Ռուսաստանի հարավային օդանավակայաններ թռիչքների արգելքը երկարաձգվել է մինչև մարտի 26։
  • Խարկովում հրթիռակոծվել է Ուկրաինայի նախագահին կից կառավարման ակադեմիան։
  • Time ամսագրի շապիկի հերոսուհին դարձել է Կրիվոյ Ռոգից 5-ամյա Վալերիան: Այդ քաղաքը նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հայրենի քաղաքն է։ Մարտի 14-ին ավելի քան 100 մարդ պարզել էին Վալերիայի լուսանկարը     Լվովի օպերայի և բալետի թատրոնի մոտ։ Հենց այդ պահն էլ հայտնվել է Time-ի շապիկին։
  • Կիևի իշխանությունները հայտնել են Պոդոլսկի շրջանում բնակելի թաղամասի հրթիռակոծման մասին։ Տեղում աշխատում են փրկարարներն ու բժիշկներ։ Տուժածների թիվը ճշտվում է։
  • Լվովի ուղղությամբ ավիահարվածների տակ է ընկել նաև ավիավերանորոգման գործարանը։ Քաղաքապետ Անդրեյ Սադովոյի խոսքով՝ գործարանի շենքն ավերվել է։
  • Խարկովում դեռևս մարում են Եվրոպայի ամենամեծ շուկայի հրթիռակոծության պատճառով առաջացած հրդեհը։
  • Այսօր Ռուսաստանի ողջ տարածքում ակցիաներ կլինեն ի աջակցություն Ռուսաստանին Ղրիմի միացման։
  • Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայություն. 19 մարդ տուժել է, 1 մարդ զոհվել Կիևի բնակելի շենքերից մեկի վրա հրթիռի մնացորդների ընկնելու հետևանքով
  • Rutracker-ի ներկայացուցիչը Forbes-ին հայտարարել է, որ ծառայությունը հասանելի չի լինի ռուսաստանցիների համար, եթե նույնիսկ իշխանությունները արգելաբացեն այն։

Հարթակը «ներկայիս իրավիճակում չի աջակցում ռուսական իշխանությունների որևէ քայլի», ընդգծել է Forbes-ի զրուցակիցը։

  • Ռամզան Կադիրովը Ջո Բայդենին «մոլագար» է անվանել, որն էլ իր հերթին Պուտինին անվանել էր «արյունալի բռնապետ և իսկական գլխատիչ»։

«Եվ այդ մոլագարը, որը հանդգնում է իրեն համաշխարհային ժանդարմ կարգել, լկտիություն ունի մեր նախագահին գնահատական տալո՞ւ։ Չկա այսօր պետությունների գործող առաջնորդների մեջ առավել ակնհայտ ռազմական և տնտեսական հանցագործ, քան Ջո Բայդենը։ Ավտորիտար ինքնակառավարողի և իշխանատենչ բռնակալի տիպիկ օրինակ է։ Ողջ քաղաքակիրթ աշխարհը դա պարզ հասկանում է։ Խնդիրը միայն նրանում է, որ ոչ բոլորն են հանդգնում բարձրաձայնել։ Բայց ամեն ինչ իր ժամանակն ունի։ Իրադարձություններից առաջ չընկնենք»,- հայտարարել է Կադիրովը։

  • Միայն պատերազմի առաջին 11 օրվա ընթացքում Ուկրաինայի մեծությամբ երկրորդ քաղաքում՝ Խարկովում զոհվել կամ վիրավորվել է 450 խաղաղ բնակիչ:

«Խարկովում Ռուսաստանի զինված ուժերն անտեսում են խաղաղ բնակիչների կյանքը՝ բազմիցս հարձակվելով բնակավայրերի վրա», — հայտարարել է Human Rights Watch-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տնօրեն Հյու Ուիլյամսոնը Ուկրաինայում ռուսական բանակի գործողությունների վերաբերյալ կազմակերպության զեկույցում։

Զեկույցում ասվում է, որ ավիահարվածներ են հասցվել և գնդակոծվել են բազմաբնակարան շենքեր, դպրոցներ, եկեղեցիներ և խանութներ: Մարդիկ մնացել են առանց սննդի և դեղորայքի:

Հրթիռակոծությունը վնասել է քաղաքի ենթակառուցվածքը՝ բնակիչներին զրկելով կենսական ծառայություններից, ինչպիսին են էլեկտրամատակարարումը, ջեռուցումը և ջրամատակարարումը:

  • Սերգեյ Լավրովը RT-ին տված իր հարցազրույցում հայտարարել է, որ Ուկրաինայի տարածք բերվող զինամթերքի բեռները կդառնան Ռուսաստանի «հատուկ գործողության» օրինական թիրախ։ Մասնավորապես ասել է․
  • Ռուսաստանի վրա պատժամիջոցներով ճնշումը շարունակվում է, սակայն ՌԴ-ն սովորել է դրան։
  • ՌԴ-ի դեմ սահմանվել է ավելի քան 5 հազար անհատական պատժամիջոց, դա ռեկորդ է։
  • Պատրանքը, որ Ռուսաստանը կարող է իր հույսը դնել արևմտյան գործընկերների վրա, հիմա ամբողջությամբ վերացել է։
  • Արևմուտքի պատժամիջոցների ուղղությամբ մեր արձագանքը Ռուսաստանի տնտեսական ուղղության փոփոխության սկիզբն է միայն։

Լավրովը հույս է հայտնել, որ իրավիճակի կարգավորումից հետո Ռուսաստանի և Ուկրաինայի հարաբերություններն աստիճանաբար կվերադառնան նորմալ հունի։

  • Ռուսաստանում երեխաներն ուղղակիորեն ներգրավված են պատերազմական ակցիաներին և Ռուսաստանի գործողություններն արդարացնող միջոցառումներին։
  • Ռուսաստանում կենցաղային խոշոր տեխնիկան երեք շաբաթվա ընթացքում թանկացել է 50 %-ով, իսկ դրա նկատմամբ պահանջարկն աճել երկու անգամ։ Այդ մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով շուկայի վերլուծության վրա, որն իրականացվել է ապրանքների և գների համեմատման Price.ru ծառայության կողմից։
  • Մարիուպոլի դրամատիկական թատրոնի ավերված շենքի ռմբապաստարանից հանվել է 130 մարդ, սակայն նկուղներում դեռ մնում են ավելի քան 1300-ը․ Գերագույն ռադայի մարդու իրավունքների հարցերով հանձնակատար Լյուդմիլա Դենիսովա։
  • «Այսօր՝ մարտի 18-ին, Ուկրաինայից փախստականների թիվը գերազանցել է 2 միլիոնը։ Հիմնականում դրանք կանայք և երեխաներ են»,- հայտնել է Լեհաստանի սահմանապահ ծառայությունը։

UNICEF-ի տվյալներով՝ պատերազմի մեկնարկից ի վեր յուրաքանչյուր օր փախստական է դառնում միջինում ավելի քան 75 000 երեխա։  

«Առավել շոկային թիվ. յուրաքանչյուր րոպե երկիրը լքում է 55 երեխա»,-հայտարարել էր կազմակերպության մամուլի քարտուղար Ջեյմս Էլդերը։

  • Կիևի իշխանություններ. պատերազմի մեկնարկից ի վեր քաղաքում զոհվել է 222 մարդ, ներառյալ 60 քաղաքացիական (այդ թվում 4 երեխա)։ Վիրավորների թիվը կազմում է 889, որոնցից 241-ը քաղաքացիականներ են։ Քաղաքում վնասվել է 55 կառույց, այդ թվում 36 բնակելի շենք, 6 դպրոց և 4 մանկապարտեզ։
  • Լվովի կենտրոնում կանգնեցրել են 109 դատարկ մանկասայլակներ՝ ի հիշատակ պատերազմի հետևանքով զոհված երեխաների։
  • Երգչուհի Շերը հայտարարել է, որ պատրաստ է Ուկրաինայից փախստականներին ընդունել իր տանը։
  • Բուլղարիան, Լիտվան, Լատվիան և Էստոնիան հայտարարել են ռուսաստանցի դիվանագետների արտաքսման մասին։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest