Ժամկետային զինծառայողների մահը գուժող ՊՆ հաղորդագրությունները ամենօրյա լրահոսից անբաժան են:

Այսօր ՊՆ-ից ստացանք հերթական գույժը՝ «մարտի 17-ին, ժամը 10:30-ի սահմաններում, հանրապետության հարավային ուղղությամբ տեղակայված ՀՀ ՊՆ N  զորամասի տարածքում հայտնաբերվել է ժամկետային զինծառայող, շարքային Էդուարդ Ռազմիկի Ռուստամյանի (ծնվ. 2003 թ.) դին` հրազենային վիրավորումով»:

Մահվան պատճառը կապ չունի հակառակորդի գործողությունների հետ: Օրվա վերջում  Քննչական կոմիտեն հաղորդեց, որ զինծառայողի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու հոդվածով։

«Այսօր՝ ժամը 10:30-ի սահմաններում, պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Էդուարդ Ռազմիկի Ռուստամյանը հրաձգային գումարտակի հետնամասում, իրեն ամրակցված ինքնաձիգից արձակված կրակոցից կրծքավանդակի շրջանում ստացել է հրազենային մահացու վիրավորում», — մանրամասնել է ՔԿ-ն:

Երեկ էլ նույն հարավ-արևելյան դիրքերից մեկում հայտնաբերվել էր ժամկետային զինծառայող Ալբերտ Լևոնի Սիրոյանի դին` ծնոտի շրջանում հրազենային վիրավորմամբ: Նախնական վարկածն ինքնասպանությունն է: Սկզբում տարածվեց, թե երիտասարդը մահացել է ադրբեջանցիների սադրիչ գործողությունների հետևանքով, սակայն ՊՆ-ն հերքեց այդ լուրերը: Օրվա ավարտին սակայն Քննչական կոմիտեն երկրորդ զինծառայողի մահը նույնպես որակեց որպես ինքնասպանություն:

Ըստ ՔԿ,   Ալբերտ Սիրոյանը մահացու վիրավորում է ստացել «իրեն ամրակցված «ԱԿ-74» տեսակի ինքնաձիգից կզակի շրջանում արձակած կրակոցից»: 

Երկու տղաներն էլ Արարատի մարզից էին, Նոր կյանք և Վարդաշեն համայքներից:

Նրանց մահվան հետ կապված իրավապաշտպան, «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» կազմակերպության նախագահ Ժաննա Ալեքսանյանն իր ֆեյսբուքյան էջի միջոցով դիմեց պաշտպանության  նախարար Սուրեն Պապիկյանին, «ինչու»-ների շարան հասցեագրելով  նրան: «ը երկու զինծառայողների մահերի հետ կապված հարցեր ձևավրդովմունքն արտահայտեց իր ֆեսբուքյան էջում, գրելով. «Հիմա ի՞նչ, ամեն օր զինվորի սպանության լո՞ւր ենք լսելու: Հետաքրքիր է իմանալ, թե բանակը բարեփոխել ցանկացողներից Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ի՞նչ կարևոր գործերով է զբաղված, որն ավելի թանկ է քան զինվորի կյանքը: Ի՞նչ են անում, ինչո՞ւ են բանակում ոչ մարտական պայմաններում սպանում մեր զինվորներին, ինչո՞ւ չեք պարզում, ինչո՞ւ վերջ չեք դնում այս սպանդին: Պարոն նախարար, դուք պարտավոր եք գնալ զորամաս անձամբ պարզել տեղի ունեցածը, հրամանատարից պահանջել զինվորին: Ի վերջո գնացեք ընտանիքի առջև կախեք ձեր գլուխը և խոստացեք, որ ամեն ինչ անելու եք մահերը բանակում կանխելու համար, եթե, իհարկե պատասխանատվության զգացումը ձեզ կտանի: Ձեր իշխանության օրոք մահերը բանակում ավելացել են և չկա մեկը ձեզանից, որ խոսի այդ մասին, խնայի զինվորի կյանքը»:

Տպավորություն է, թե  պաշտպանական գերատեսչությունում զինծառայողների մահերի հետ կապված իրավիճակի լրջութան գիտակցում չկա: Մինչդեռ ՊՆ-ն է պատասխանատու ժամկետային զինծառայողների կյանքը պահպանելու և չվտանգելու համար:

Forrights.am-ի հարցին՝ թե ինչու են այսքան շատ զինվորներ մահանում, այնտեղից պատասխանեցին. «Ամեն դեպքն իր յուրահատկությունն ունի: Պետք է հետևել ՔԿ հաղորդագրություններին»: 

2021 թվականին բանակում գրանցվել է մահվան ելքով 76 դեպք, 2020 թվականին մահվան դեպքերի քանակն ավելացել է հասնելով 100-ի: Ինչո՞ւ են ավելանում զինծառայողների մահվան դեպքերը, ինչո՞ւ է բանակում մահերի վիճակագրությունը տարեց տարի ավելի սարսափելի դառնում:

«Հելսինկյան Ասոցիացիայի» նախագահ, իրավապաշտպան Նինա Կարապետյանցը կարծում է, որ պատճառներից  է հասարակության իներտ ու անտարբեր վերաբերմունքը բանակայինների մահերին: «Հասարկությունն  արդեն համակերպվել է այն մտքի հետ, որ լավ չի, բայց, դե, տենց ա: Մի մասը զինվոր, կամ սպա ունի բանակում, ու չի ուզում որևէ կերպ խառնվի այդ իրավիճակին, որ հաջորդը իր երեխան, կամ հարազատը չլինի,  մի մասն էլ համակերպվել է ու անտարբեր է, ու մտածում է, որ դա իրեն երբեք չի  վերաբերվելու: Եւ այդպես, լռության մեջ ապրում ենք»:

Ըստ նրա, իրավիճակը կարող էր փոխվել, եթե վարչապետը հետևողական լիներ իր իսկ նախաձեռնություններին:

«Երբ որ վարչապետը հրավիրում է իր մոտ հեղափոխությունից հետո զոհվածների հարազատներին, գլխավոր դատախազին, ՔԿ  ու մյուս ստրուկտուրաների ղեկավարներին, հանձնրարում է գործերը բացահայտել, ու  մի տարի անցնում է, ոչինչ տեղի չի ունենում, նա չի կանչում գլխավոր դատախազին, պագոնները վրայից պոկում ու ասում ՝ դե գնա: Այդդա է պատճառը: Նա չի կանչում ՔԿ կոմիտեի ղեկավարին ու չի ասում՝ ես ՀՀ քաղաքացիների իրավունքների երաշխավորս, իմ ենթակայության տակ գտնվող ծառայություններին հանձնարարել եմ բացահայտել այդ գործերը, որոնք մեզ համար ստրատեգիական նշանակություն ունեն, ու դուք չեք արել, ապա պոկում  նրա պագոնները: Դրա փոխարեն նա ամեն տարի կոչումներն է բարձրացնում: ԱԱԾ է գնում ու ասում է՝ դուք չեք հատել երբեք կարմիր գծեր, այն պարագայում, երբ նաև նրանց թեթև ձեռքով  է եղել այս գործերի ու դեպքերի կոծկումը: Պագոն պոկելու փոխարեն վարչապետը նոր պագոն ու  մեդալ է տալիս, դրա համար էլ մենք բանակում ունենք այսքան  զոհեր», — ասում է Նինա Կարապետյանցը:

Սյուզան Սիմոնյան

Pin It on Pinterest