Fox News Media-օպերատորը և նրա հետ ճանապարհորդող ուկրաինացի լրագրողը սպանվել են երկուշաբթի ուկրաինական պատերազմը լուսաբանելիս։ Այս մասին հայտնում է “The New York Times”-ը։

55–ամյա Պիեռ Զակրևժսկին և ուկրաինացի լրագրող 24-ամյա Ալեքսանդրա Կուվշինովան, եղել են նույն մեքենայի մեջ, երբ հրետակոծություն է սկսվել։ Մեքենայի մեջ է եղել նաև Fox News-ի մեկ այլ թղթակից՝ Բենջամին Հոլը, որը հոսպիտալացվել է։ Fox News-ը նրա վիճակի մասին լրացուցիչ մանրամասներ չի հայտնել։

Պիեռ Զակրևժսկին երկար տարիներ էր, ինչ աշխատում էր Fox News–ում, որտեղ նա լուսաբանել է միջազգային կարևոր իրադարձությունները, այդ թվում՝ Իրաքի, Աֆղանստանի և Սիրիայի պատերազմները։

«Նրա տաղանդը հսկայական էր։ Նա խորապես նվիրված էր իր աշխատանքին, և նրա խիզախությունը, պրոֆեսիոնալիզմը և աշխատանքային էթիկան հայտնի էին բոլոր լրատվամիջոցների լրագրողների շրջանում»,– գրել է Fox News Media-ի գործադիր տնօրեն Սյուզան Սքոթը։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest