Ուկրաինա է ժամանել Միջազգային քրեական դատարանի դատախազը, ով ավելի վաղ գործ էր հարուցել Ռուսաստանի Դաշնության ռազմական հանցագործությունների վերաբերյալ։

Ուկրաինան սկսում է նյութեր հավաքել միջազգային տրիբունալի համար ռուս զինվորականների և Ռուսաստանի Դաշնության ղեկավարության համար, որոնք պատերազմ սանձազերծեցին։ Այս մասին չորեքշաբթի՝ մարտի 16-ին, տեսաուղերձում ասել է նախագահ Վլադիմիր Զելենսկին։

«Ռուս օկուպանտները պատասխան կտան ուկրաինացիների դեմ կատարված բոլոր ռազմական հանցագործությունների համար: Մենք կուժեղացնենք աշխատանքը նրանց պատասխանատվության ենթարկելու համար: Պետք է լինի միջազգային տրիբունալ: Եվ կլինի այն: Այն ամենի համար, ինչ նրանք արել են Ուկրաինայի դեմ, մեր ժողովրդի դեմ: Մեր պետության տարածքում ռուսական ուժերի կողմից իրականացվող յուրաքանչյուր ահաբեկչության համար»,- ասել է Զելենսկին։

Նախագահը նշել է, որ Միջազգային քրեական դատարանի դատախազն արդեն ժամանել է Ուկրաինա․

«Ես զրույց եմ ունեցել Հաագայի միջազգային քրեական դատարանի դատախազ Քարիմ Խանի հետ, նա արդեն Ուկրաինայում է, նա արդեն սկսել է աշխատել»,- ասել է Զելենսկին։

Նրա խոսքով՝ Ուկրաինայի դատախազությունն արդեն սկսել է համապատասխան աշխատանքները։

«Ռուսական զորքերը հարյուր անգամ ավելի շատ ավերածություններ բերեցին Ուկրաինային, քան Դոնբասին՝ պատերազմի ութ տարիների ընթացքում», — ասել է Զելենսկին՝ հավելելով, որ օկուպանտներն ամենից շատ գնդակոծել են Ուկրաինայի արևելքը, որտեղ ապրում են ռուսախոսների մեծ մասը։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest