Ռուսական զորքերի ուղիղ հարվածը ծննդատանը դիտավորյալ ահաբեկչություն է։ Այս մասին Twitter-ի իր էջում գրել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

«Մարիուպոլ։ Ռուսական զերքերն ուղիղ հարված են հասցրել ծննդատանը։ Մարդիկ փլատակների տակ են։ Երեխաները փլատակների տակ են։ Սա գազանություն է։ Դեռ ինչքան աշխարհը հանցակից կլինի՝ անտեսելով ահաբեկչությունը։ Անհապաղ փակեք երկինքը։ Անհապաղ դադարեցրեք սպանությունները։ Դուք ուժ ունեք։ Սակայն, ինչպես երևում է, մարդկությունն եք կորցնում»,- գրել է Ուկրաինայի ղեկավարը։

Քնարիկ Վարդանյան


Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest