Հարցազրույց քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանի հետ

-Պարոն Ղուկասյան, շուրջ կես ամիս է շարունակվում է Ռուսաստանի ռազմական ներխուժումը Ուկրաինա: Ի՞նչ ելք է սպասվում այս պատերազմից:

Ռուսաստանն ու Ուկրաինան ունեն բավարար ռազմական պաշարներ երկարատև պատերազմ վարելու համար: Պատերազմն Ուկրաինայում կարճ չի լինելու, բոլոր այն պատկերացումները, որ մի քանի շաբաթում ամեն ինչ կավարտվի՝ իրականությանը չի համապատասխանում: Հիմա ավելի ու ավելի պարզ է դառնում, որ ռազմական գործողությունները երկար կտևեն: Մենք  44-օրյա պատերազմ տեսանք, իսկ Ուկրաինան տասնապատիկ ավելի մեծ տարածք է:

Ի՞նչ ազդեցություն կունենան այս պատերազմը մյուս երկրների վրա, մասնավորապես, Հայաստանի: ՀՀ-ն գոնե փաստաթղթերով համարվում է ՌԴ դաշնակիցը:

Հայաստանը փորձելու է ամեն կերպ աջակցել ՌԴ-ին, շրջանցել պատժամիջոցները, մեղմացնել հետևանքերը: Հիմա երկու հակամարտություն կա՝ ՌԴ-Ուկրաինա ռեգիոնալ կոնֆլիկտը և ՆԱՏՕ-ՌԴ  գլոբալ կոնֆլիկտը: Սա, իհարկե, մեր վրա ազդելու է, մենք գտնվում ենք այն ճակատում, որն աշխարհը համարում է ագրեսիվների ճակատ:

Հայաստանում տնտեսական հետևանքերը շատ արագ իհայտ կգան: ՀՀ-ում կլինի դրամի արժեզրկում, արտարժույթի պակաս կառաջանա: ՌԴ-ից վերանալու է արտարժույթի հոսքը Հայաստան, որը մեծ նշանակություն ուներ մեր տնտեսական մոդելի համար: Ամեն տարի մեկ մլրդ դոլար ՌԴ-ից մեր քաղաքացիներն փոխանցում էին ՀՀ: Հայաստանի կենտրոնական բանկն ունի ընդամենը երկու-երեք ամսվա արտարժույթի պաշարներ, ուտի դժվար չի ենթադրել, որ մինչև ամառավ սկզբին մենք ունենալու ենք արտարժույթի ճգնաժամ: Դոլարի կուրսը բարձրանալու է, դրամն՝ արժեզրկվելու է:

 Գործազրկությունը կմեծաան, քանի որ մարդիկ այն ծավալով, որ գնում էին ՌԴ չեն կարողանա գնալ: Հայաստան կվերադառնան ՌԴ արտագաղթածները, փախստականներ կգան: Սա ևս ճնշում կստեղծի պարենային պաշարների վրա: ՀՀ-ն ընդամենը երկու ամսվա պարենային պաշար ունի: Մինչև ամառ պարենի ճգնաժամը ևս կարող է սկսվել:

Պարոն Ղուկասյան, ԵՄ-ն Հայաստանին նախատեսում է 2,6 մլրդ եվրո դրամաշնորհ տալ: Արդյո՞ք այս պատերազմով պայմանավորված վտանգված է այդ ներդրումային ծրագիրը:

Իհարկե վտանգված է՝ առաջին հերթին Հայաստանի դիրքորոշմամբ: Հայաստանը ՌԴ դաշնակից պետություն է և բնականաբար Արևմուտքն ինչու պետք է առաջնահերթություն համարի մեզ տնտեսական օգնություն ցուցաբերի, քանի որ արդեն ընթանում է համաշխարհային հակամարտությունը: Երրորդ պատերազմի եզրին ենք գտնվում և անլուրջ է ակնկալել, որ ԵՄ-ն այդ դրամաշնորհները կտրամադրի: Հայաստանը վերջին երեք տարիների ընթացքում ամեն ինչ արեց, որ տապալի ԵՄ-ի հետ կնքված համաձայնագիրը: ԵՄ-ն իր միջոցները տրամադրում է Ուկրաինային օգնելու համար և չի սպասելու, թե ՀՀ կառավարությունը, երբ կբարեհաճի իր պարտավորությունները կատարել՝ տնտեսական համագործակցության համար:

 Նարեկ Կիրակոսյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest