Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանի պաշտոնավարման ավարտից առաջ 20-ից ավելի աշխատող իր դիմումների համաձայն ազատվել է պաշտոններից: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը։

«Գործնականում այս օրերին իրավիճակ է ստեղծվել, որ կարևորագույն ստորաբաժանումներ ունենք, որտեղ ուղղակի աշխատող չունենք. օրինակ «Խոշտանգումների կանխարգելման և վատ վերաբերմունքի դեմ պայքարի» բաժնում, ուղղակի աշպատող չունենք: Հիսուն տոկոսից ավելի քիչ համալրում ունենք էնպիսի սուղ հաստիքներում, ինչպիսիք են՝ «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրվաունքների պաշտպանությունը», – ասաց պաշտպանը։

Գրիգորյանը սա որպես սաբոտաժ չի գնահատում, քանի որ աշխատանքից ազատվող որոշ աշխատակիցների հետ հնարավորություն ունեցել է խոսելու։ «Նրանք տարբեր անձնական պատճառներ են նշել: Ես հարգանքով եմ մոտենում նրանց որոշումներին: Պարոն Թաթոյանը ևս  իր հայտարարության մեջ հորդորել է դուրս չգալ»,- նշեց Գրիգորյանը։

ՄԻՊ-ը նաև նշեց, որ հասցրել է կապվել նախորդ բոլոր պաշտպանների հետ, իսկ Արման Թաթոյանի հետ պայմանավորվել է հանդիպել, երբ վերջինս վերադառնա արտերկրից:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest