Իրակլի Ղարիբաշվիլին ստորագրել է Եվրամիությանը անդամակցելու Վրաստանի դիմումը։

Ինչպես հայտարարել է Իրակլի Ղարիբաշվիլին քաղաքացիներին ուղղված իր ուղերձում, այսօր պատմական օր է.

«Այսօր պատմական օր է Վրաստանի համար։ Ես երկրի անունից ստորագրում եմ Եվրամիության անդամակցության դիմումը։ Եվրամիությանը անդամակցելու հայտ ներկայացնելը ևս մեկ կարևոր քայլ է Վրաստանի եվրաինտեգրման ճանապարհին։ Փուլ, որը բացում է մեր պատմության նոր էջը» – ասել է Իրակլի Ղարիբաշվիլին։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest