📍 Ռուսական բանակը վերահսկողության տակ է վերցրել Խերսոնը։

📍 Խարկովում հրթիռային հարձակում է իրականացվել ոստիկանության շրջանային վարչության շենքի վրա.

📍 Խարկովի մարզի նահանգապետ Օլեգ Սինեգուբովի խոսքով՝ օրվա ընթացքում Խարկովում տուժել է 112 մարդ, 21-ը՝ մահացել։

📍 Հաագայի ՄԱԿ-ի միջազգային քրեական դատարանը մարտի 7-ին և 8-ին նշանակել է Ռուսաստանի դեմ Ուկրաինայի բողոքարկման լսումներ։

📍Ջո Բայդենը հայտարարել է, որ ԱՄՆ–ն փակում է իր օդային տարածքը Ռուսաստանի ինքնաթիռների համար։

📍 ՌԴ զինված ուժերը վերահսկողություն են հաստատել Տոկմակ և Վասիլևկա բնակավայրերի վրա

📍 Կիևում անջատվել են հեռուստատեսային հեռարձակման սարքավորումները։

📍 ՌԴ Զինված ուժերը ցամաքում ոչնչացրել են 47 ուկրաինական ինքնաթիռ, իսկ օդում՝ 11, 472 տանկ, 62 MLRS, 46 անօդաչու թռչող սարք։

📍Ուկրաինական կողմը ներկայացրել է նաև պատերազմական գործողությունների մեկնարկից ի վեր ռուսական կողմի տեխնիկական կորուստները՝

30 ինքնաթիռ, 31 ուղղաթիռ, 322 տանկ, 862 զրահամեքենա, 85 հրետանային համակարգ, ՀՕՊ 9 համակարգ, ցիստեռն, 3 անօդաչու, 2 նավակ, 355 ավտոմեքենա

📍Եվրամիությունն արգելել է վաճառել և Ռուսաստան մատակարարել եվրոներով թղթադրամներ։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest