Ուկրաինայի նախագահ Զելենսկին հայտարարել է, որ Մոսկվայի հետ բանակցությունները ցանկալի արդյուն չեն տվել, իսկ երկրորդ փուլի մասին ուկրաինական իշխանությունները կորոշեն այն բանից հետո, երբ պատվիրակությունը վերադառնա և վերլուծվի բանակցային գործընթացը։ Այս մասին տեղեկանում են Զելենսկու գրասենյակի տելեգրամյան ալիքից։

«Դեռևս չկա այն արդյունքը, որը մենք կցանկանայինք ունենալ։ Ռուսաստանը հայտնել է իր մոտեցումները, մենք էլ, դրանց հակընդդեմ, մեր կետերն ենք հնչեցրել, որպեսզի ավարտվի պատերազմը։ Մենք որոշակի ազդակներ ենք ստացել ռուսական կողմից։ Երբ պատվիրակությունը վերադառնա Կիև, կվերլուծենք մեր լսածը, և այդ ժամանակ կհստակեցվի, թե ինչպես ենք անցնելու բանակցությունների երկրորդ փուլին»,-հայտարարել է Զելենսկին՝ անդրադառնալով Ռուսաստանի հետ երեկ Բելառուսում կայացած բանակցություններին։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest