Այս տարի միայն քրեակատարողական հիմնարկներում 3 մարդ է մահացել, անցյալ տարի 13 մահվան դեպք է արձանագրվել: Այս մասին այսօր հայտարարեց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը իր մամլո ասուլիսում, որտեղ ամփոփում էր իր պաշտոնավարման 6 տարին:

«Մարդիկ են մահանում քրեակատարողական հիմնարկներում: Տպավորություն է, որ միայն դատավոր Բախշյանի հարցն է արդարադատության նախարարի ուշադրության կենտրոնում: Քրեակատարողական հիմնարկներում ժամկետն անց դեղեր կան: Դատապարտյալների հիվանդանոցում ինչի չեն առանձնացնում ինֆեկցիոն և հոգեբուժական բաժանմունքները: Անցյալ տարի մարդ մահացավ դրա պատճառով: Առանձնացրեք այդ բաժիններն իրարից»,- նշեց իր խոսքում Թաթոյանը:

ՄԻՊ-ը անդրադարձով նաև քրեակատարողական հիմնարկներում խրախուսանքի և տույժերի համակարգին:

«Տույժերի միջոցները ուսումնասիրել ենք այս տարի  և պարզել, որ ընդամենը 1 տոկոս խրախուսանք է եղել համեմատած տույժերի: Իսկ «Աբովյան» քրեակատաողական հիմնարկում ընդհանրապես խրախուսանք չկա: Բա էլ ո՞նց անենք քրեակատարողական հիմարկը վերափոխենք դարձնենք վերականգնողական արդարադատություն»,- հավելեց Արման Թաթոյանը:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest