Արցախի արևելյան սահմանագոտում այսօր` ժամը 16:15-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈւ զինծառայողները խախտել են հրադադարի պահպանման ռեժիմը, ինչի հետևանքով հրազենային գնդակային վիրավորում է ստացել ՊԲ ժամկետային զինծառայող Խաչատուր Գագիկի Խաչատրյանը: Այս մասին հաղորդում է Պաշտպանության բանակը:

Վիրավոր զինծառայողի վիճակը գնահատվում է կայուն-ծանր:

«Միջադեպի առնչությամբ անմիջապես համապատասխան տեղեկատվություն է տրամադրվել ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը», — ասված է հաղորդագրության մեջ:

Ըստ Արցախի ռազմական գերատեսչության` ներկա պահին օպերատիվ – մարտավարական իրադրությունը շփման գոտու տվյալ հատվածում կայուն է:

Ավելի վաղ Արցախի դատախազությունը հաղորդել էր, որ հողագործական աշխատանքով զբաղված արցախցիների ուղղությամբ Ասկերանի շրջանում կրակոցներ են արձակվել:

Երկու դեպքերի մասին ադրբեջանական կողմից դեռևս արձագանք չկա:

Pin It on Pinterest