Մարդու իրավունքների պաշտպանն ամփոփում է անցած 6 տարիների աշխատանքն անհատական գործերով։ Այդ մասով նա տեսանյութ է հրապարակել։

«Հիշում եմ դեպքեր, երբ ընտանիքում բռնության ենթարկված կանայք գիշերվա ժամի զանգահարել կամ եկել են մեր աշխատակազմ, քանի որ չեն իմացել՝ ուր գնալ կամ ինչ անել»,- պատմում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ մանրամասնելով պաշտոնավարման տարիներին կանանց իրավունքների պաշտպանության ուղղությամբ աշխատանքը:

Շատ խնդիրներ պահանջում են հրատապ լուծումներ. կարծրատիպային մտածողություն կանանց վերաբերյալ, աշխատանքային իրավունքների խախտումներ, բռնության դեպքեր ընտանիքում, մարզերում առողջապահական ծառայությունների անհասանելիություն և այլն:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի պաշտոնավարման 6 տարիների գործունեության անհատական գործերով ամփոփիչ նախորդ տեսանյութին ծանոթացեք այս հղումով։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest