Արդեն մեկ տարուց ավելի է սպասելիքը և պահանջը նույնն է՝ մեր հայրենիքի վերադարձը, որովհտեև մեր հարցերը կլուծվի միայն հայրենքի, Արցախի բոլոր բռնազավթված տարածքների վերադարձով։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիներից մեկը։

Տեղահանված արցախցիները բողոքի ակցիա իրականացրին կառավարության շենքի դիմաց, ապա քայլերթով շարժվեցին դեպի Արտաքին գործերի նախարարության շենք։

«Արցախի ժողովուրդը երկու անգամ իր կամքն արտահայտել է, ստեղծել է Արցախի Հանրապետություն, և պահանջում է այդ հանրապետության իրավաքաղաքան ճանաչում,որը Հայաստանի իշխանությունների կողմից միշտ արհամավել է և արդյունքում ստեղծվել է այս սարսափելի աղետը։ Մեր հարցերի միակ լուծումը ԱՀ ճանաչումն է, որը 1991թվականից չարվեց, դրա համար այս վիճակում ենք։ Մենք ուզում ենք, պահանջում  ենք մեզ  վերադարձնել Արցախը»,- լրագրողների հարցին ի պատասխան ասաց ակցիայի մասնակցը։

Արցախցիների խոսքով  իշխանությունները խոսում են ամեն ինչից, բացի Արցախի վերադարձից ։ Իրենց ակնկալիքն այն է, որ ժողովուրդը ոտքի կանգնի և գնա իր պահանջնեի հետևից։ Արցախցիները կառավարությունից պահանջում են պատասխանել իրենց հետևյալ հարցերին՝ ինչո՞ւ Արցախի Հանրապետությունը կարգավիճակ չունի, ինչո՞ւ փախստականները կարգավիճակ չունեն, ի՞նչ են մտածում և ինչ են ուզում անել այս հարցերով։

«Մեզ ասում են վերադարձեք Արցախ․ այստեղ իշխանություններն ասում են՝ «ով է ասել, որ Արցախ ը պետք է լինի միայն հայկական», այդ դեպքում առանց գարանտիայի ուղարկում են մի տարածք, որտեղ ոչ մի երաշխիք չկա։ Արցախում ապրելու պայմաններ չկան, նույնիսկ բնակարան վարձելը ահռելի խնդիր է»։

Խոսելով դրամական օգնտությունների մասին արցախցիները շեշտեցին, որ տրամադրվող օգնությունները չնչին են։  Այդ գումարով հնարավոր չէ  գոյություն ապահովել։ Խոսքը ՝20000-25000 ՀՀ դրամի մասին է։

«Երևանում բնակվարձը աճում է 80-100 հազար դրամ է։ Ինչպես կարող ենք 20․000 դրամով ապրել։ Մենք բոլորով դիմում ենք գրելու, և հրաժարվենք այդ խայտառակ գումարից։ Թող մեզ վերադարձնեն մեր երկիրը և մենք իրենցից ոչ միգումար չենք պահանջի»։

Տեղահանված բնակիչները քայլերթով գնացին ԱԳՆ-ի մոտ և նամակ հանձնեցին ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին։

Հիշեցնենք, որ այսօր ՀՀ կառավարությունն ընդունեց որոշում, ըստ որի՝ պատերազմի հետեւանքով Արցախից տեղահանված կամ Արցախում բնակելի անշարժ գույքը կորցրած քաղաքացիներին ևս երկու ամիս դրամական աջակցություն կտրամադրվի։ Անչափահասներին և 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցողներին՝ ամսական 40,000 դրամ, մյուս բոլոր քաղաքացիներին՝ անկախ տարիքից և սեռից, ամսական 20,000 դրամ կտրամադրվի։ Գումարները վճարվում են անկանխիկ եղանակով՝ բանկերի միջոցով։ Հաշվի առնելով, որ շահառուները սոցիալական անբարենպաստ վիճակում են և ձմեռային ամիսների ընթացքում կատարում են ավելի շատ  ծախսեր, այս միջոցառման շրջանակներում տրամադրվող աջակցության ժամկետները երկարաձգվում են այս տարվա հունվար և փետրվար ամիսների համար։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest