44-օրյա պատերազմի հետևանքով Արցախում և Հայաստանում զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց ընդհանուր թիվը 3809 է։ Այսօրվա դրությամբ անհայտ է 199 զինծառայողի և 21 քաղաքացիական անձի գտնվելու վայրը, հաղորդում է ՀՀ քննչական կոմիտեն:

Մինչև օրս Հայաստան են վերադարձել գերեվարված 141 զինծառայողներ և քաղաքացիական անձինք։

Պաշտոնական տվյալներով՝ ադրբեջանական բանտերում պահվում է 44-օրյա պատերազմի ընթացքում և հետո գերեվարված 46 հայ: Ադրբեջանը հայկական կողմին վերջին անգամ դեկտեմբերի 29-ին է գերիներ փոխանցել Հունգարիայի միջնորդությամբ։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest