Հակահամաճարակային կանոնների պահպանումն ու պատվաստումը օգնում են փրկել ՀՀ քաղաքացու կյանքը․ վարակի աճ կա

277

«Վարակի աճ  կա, բայց սա կանխատեսելի է։ Մենք ասել էինք, որ պետք  է սպասել 5-րդ ալիքի, և սա 5-րդ ալիքի մեկնարկային փուլն է։ Արդեն մեկ շաբաթից ավելի է՝ կա մտահոգիչ տենդենց, որի չափման համար կան հետևյալ ցուցիչները՝ փաստացի բուժման մեջ գտնվող մարդկանց թիվը, որը վերջին շաբաթում աճում է, կատարված թեստեր-դրական արդյունքներ ցուցանիշն է, որը արդեն գերազանցում է 10 տոկոսը և վիրուսի տարածման ռեպրադուկցիայի ցուցանիշը, որը Հայաստանում արդեն 1․55 է, բայց պետք է լինի մեկից ցածր։ Այս տենդենցը շարունակվելու է, և սա մտահոգություն առաջացնող ցուցանիշ է»,-այս մասին forrights.am-ի հետ զրույցում ասաց հանրային առողջության մասնագետ Դավիթ Մելիք- Նուբարյանը։

Վերջինս նշեց, որ վիրուսի տեսակների առաջացումը նպաստել է հինգերորդ ալիքի ավելի արագ սկսվելուն։ Մասնագետի խոսքով ալիքների միջև դադարը 8- 10 շաբաթ է, բայց այս անգամ Հայաստանում դադարը 2 շաբաթ քիչ տևեց և հավանական է, որ պատճառը վիրուսի տեսակի փոփոխությամբ է պայմանավորված, քանի որ դրանք ավելի արագ են տարածվում։

«Բազմաթիվ երկրներում ընհանուր վարակվածների մեջ օմիկրոնով վարակվածների թիվը բարձր է 50 տոկոսից։ Կան երկրներ, որտեղ նույնիսկ այդ ցուցանիշը 98 տոկոս է։ Պարզ էր նաև, որ վարակի այդ տեսակը նույնպես կգա Հայաստան, և նախարարությունն էլ հայտնել է,որ արդեն ունենք օմիկրոնով վարակվածության դեպքեր»,- նշեց մասնագետը։

Ըստ Մելիք- Նուբարյանի օմիկրոնի դրականն այն է, որ ընդունված է համարել, որ օմիկրոնի ախտանիշները ավելի թեթև են, քան դելտայինը։ Երկրորդ դրական կողմն այն է,որ օմիկրոնը երկու անգամ ավելի քիչ է հանգեցնում հոսպիտալիզացիայի, ավելի քիչ է ախտահարում թոքերը ,և հազվադեպ են պացիենտները թթվածնի կարիք ունենում՝ ի համեմատ դելտայի։ Կան նաև տվյալներ, որ ցածր է նաև օմիկոնից՝ մահացության ցուցանիշը։

«Բայց կան նաև վատ նորություններ, որոնք կարող են՝ մեր կողմից քայլեր չձեռնարկելու արդյունքում չեզոքացնեն դրական կողմերը։ Բացասական նորություններից մեկն այն է, որ օմիկրոնը մոտ 10 անգամ ավել է առաջացնում կրկնավարակ։ Անհատի դեպքում օմիկրոնով վարավելու և վատ ավարտի հնարավորությունը քիչ է, բայց հանրության պարագայում ռիսկը մնում է  շատ բարձր, քանի որ առողջապահական համակարգը պետք է պատշաճ բուժօգնություն մատուցի»,- հավելեց Մելիք- Նուբարյանը։

Խոսելով վերջին շրջանում տարածված նոր վարակի մասին՝ Մելիք- Նուբարյանը նշեց, որ անցյալ տարի Հայաստանում գրիպի համաճարակ չկար, բայց գիտնականները մշտապես նշել են, որ պետք էզերծ մնալ երկու տարբեր վարակների համաճարակից։

«Ցավոք սրտի եվրոպական տարածաշրջանում մենք այդ լարված իրավիճակն ունենք,որն առաջարել է H3N2 գրիպի վիրուսը, որը հայտնի է նաև հոնկկոնգյան վիրուս անունով։ Այս վիրուսը պոտենցիալ համաճարակ առաջացնող վիրուս է ր 1968-70 թվականներին ամբողջ աշխարհում մոտ մեկ միլիոն մարդու կյանք է խլել։ Այս գրիպը շատ ծանր ընթացք ունի և պետք  է շատ գույշ լինել՝ պահպանել այն հակահամաճարակային կաննոները, որոնք օգտագործվում է նաև covid-ի դեմ պայքարի համար»։

Ինչ վերաբերում է սահմանափակումներին և հակահամաճարակային կանոններին՝ հանրային առողջութան մասնագետը նշեց, որ հասարակության հետ պետք է տանել աշխատանքներ, որպեսզի հասարակությունը նպատակաուղղված քայլ անի՝ մեր դեպքում պահպանի հակահամաճարակային կանոնները։

«Կառավարությունը փորձում է անել դա, բայց կյանքը ցույց է տալիս,  որ միայն կառավարության ու բժշկական համալսարանի ջանքերով չի արվում,այլ արվում է ամբողջ հասարակության ջանքերով։ Սա պարզ միտք է ՝ հակահամաճարակային կանոնների պահպանումն ու պատվաստումը օգնում են փրկել ՀՀ քաղաքացու կյանքը։ Հիմա, այս պարզ մտքի շուրջ չկա հասարակական կոնսեսուս։ Դա է խնդիրը, այս մտքի մասին չեն խոսում գիտնականները, հասրակության մեջ հարգանք վայելող մարդիկ, համայնքապետերը, չեն խոսում քաղաքական գործիչները՝ անկախ քաղաքական հայացքներից։ Եթե մենք որպես ժողովուրդ չենք կարողանում համախմբվել այն մտքի շուրջ, որ ՀՀ քաղաքացին չպետք  է մահանա covid-ից, էլ ինչպես կարող ենք այլ, ավելի կարևոր բաների մասին խոսել։Նախարարության ցանկացած որոշում ու սահմանափակում արդյունավետ կլինի, եթե մենք հասկանանք դրա կարևորությունը, գաղափարախոսությունը»,- եզրափակեց Մելիք- Նուբարյանը։