Հայաստանում հունվարի 18-ի դրությամբ վարակվածների ընդհանուր թիվը հասել է 348 145-ի․ մեկ օրում արված 4597 թեստավորումներից դրական է եղել 360-ը։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Ըստ հրապարակված տվյալների՝ մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 2 քաղաքացի, մահացածների թիվը 8022 է: Այլ հիվանդություններից մահացածների թիվը 1516 է։

Մեկ օրում առողջացել է 61 մարդ, ընդհանուր առողջացածների թիվը 333 655 է։

Ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 2 649 252 թեստ

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest