Ղազախստանի իրավապահ մարմիններն անկարգությունների ժամանակ ձերբակալել են 5,8 հազար մարդու, այդ թվում ՝ շատ օտարերկրացիների: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնել է հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի մամուլի ծառայությունը’ ամփոփելով օպերատիվ շտաբի նիստի արդյունքները:

«Ներկայում 125 քրեական գործ է հարուցվել, ոստիկանության մարմիններ է տեղափոխվել 5,8 հազար մարդ, նրանց թվում զգաի թվով օտարերկրացիներ կան», – ասված է հաղորդագրության մեջ:

Նիստի ընթացքում նշվել է, որ երկրի բոլոր շրջաններում իրավիճակը կայունացել է, հսկողություն է սահմանվել օպերատիվ իրադրության նկատմամբ, իրավապահ մարմիններն ազատագրել են նախկինում գրավված բոլոր վարչական շենքերը, վերականգնվում է կոմունալ օբյեկտների և կենսաապահովման համակարգերի աշխատանքը:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest