2021 թվականի հոկտեմբերի 17-ին, նոյեմբերի 14-ին, դեկտեմբերի 5-ին Հայաստանի խոշորացված համայնքներում տեղի ունեցավ Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Համայնքերի ՏԻՄ բոլոր ընտրություններին մասնակցեց Նիկոլ Փաշինյանի հիմնադրած իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսկացությունը, բայց ոչ բոլոր համայնքերում հաղթանակ տարավ: Նիկոլ Փաշինյանի թիմը ձախողեց հանրապետության առանցքային քաղաքներում:

Գյումրիում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը պարտվեց «Բալասանյան դաշինքին»․ ընդդիմադիր ուժը ստացավ քվեների 36,59 տոկոսը, իսկ «Քաղաքացիական պայմանագրի» օգտին քվեարկեց մոտ 30 տոկոսը։ Արդյունքում ՔՊ-ն «Բալասանյան դաշինքի» հետ կոալիցա կազմեց, քաղաքապետ ընտրվեց ոչ օշխող ուժի թեկնածուն: ՔՊ-ն նույն սցենարով իշխանությունը ստանձնեց նաև մարզի երկրորդ՝ Արթիկ քաղաքում: ՔՊ-ն այստեղ կոալիցա կազմեց Սամվել Բաբայանի «Ազատական« կուսակցության հետ, քաղաքապետ ընտրվեց Մանվել Գրիգորյանի ՀՀԿ-ական սանիկ Անանիկ Ոսկանյանը:

ՔՊ-ն պարտվեց նաև հանրապետության երրորդ քաղաքում՝ Վանաձորում: Այստեղ առաջատարը նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի իր իսկ անունով ղեկավարած դաշինքն է՝ ձայների 38,70 տոկոսով, «Քաղաքացիական պայմանագիրը» ստացել է  25.06 տոկոսով քվե: Համայնքում, սակայն, ղեկավար դեռ չեն՝ ուժերը համաձայնությա չեն գալիս: Իշխանություններն այլ մեթոդի են դիմել, կալանավորվել են ընտրություններում ամենաշատ ձայնքերը ստացած Ասլանյանին: Քննչական կոմիտեն հաղորդագրություն  է տարածել, ըստ որի` Վանաձորը 5 տարի ղեկավարած Ասլանյանը ձերբակալվել է իր պաշտոնավարման տարիներին լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական կեղծիք կատարելու, հանրորեն վտանգավոր արարքներ գործելու համար: Ուշագրավ է, որ իշխանափոխությունից հետո չորս տարի է անցել, իսկ իշխանությունները նոր են հիշել Ասլանյանի ենթադրյալ չարաշահումների մասին: Իշխանությունների այս քայլն ընկալվում է քաղաքական հետապնդում ընդդիմադիր թեկնածու նկատմամբ:

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը պարտություն է կրել նաև Մեղրիում ու Գորիսում: Մեղրիում հաղթել է Արամ Սարգսյանի գլխավորած «Հանրապետություն» կուսակցությունը, որը կոալիցա կազմեց Սամվել Բաբայանի «Ազատական» կուսակցության հետ, իսկ Գորիսում՝ համայնքի գործող ընդդիմադիր ղեկավար Առուշ Առուշանյանի դաշինքը հաղթեց միանձնա:  30-ամյա Առուշանյանն ընտրություններին մասնակցում է կալանավայրից:  Առուշանյանը կալանավորվել էր ընտրություններից առաջ՝ արտահերթ ընտրություններին մեղադրանք բաժանելու կասկածանքով:

Իսկ ահա Կապանում հաղթեց Գևորգ Փարսյանը: Նա ընտրություններին մասնակցում էր «Շանթ» դաշինքով, որը ստացել է ձայների մոտ 69,5 տոկոսը՝ 13 հազար 962 քվե, «Քաղացիական պայմանագիր»-ը՝ 5 հազար 791 ձայն (մոտ 28,8 տոկոս)։ Չնայած, որ Փարսյանը պահանջում էր Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, հայտարարել է, որ կաշխատի կառավարության հետ:

Արարատի մարզի Մասիս խոշորացված համայնքում հաղթել է Մասիսի գործող քաղաքապետի գլխավորած «Դավիթ Համբարձումյան» դաշինքը։ «Դավիթ Համբարձումյան» դաշինքը ստացել է 14 943 ձայն, իսկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ 13 461 ձայն։

Դավիթ Համբարձումյանը եւս անցնում է քրեական գործերով:

Նիկոլ Փաշինյանի ղեկավարած ուժը միանձնա իշխանությունը է ձևավորել Ստեփանավանում՝ ստանալով քվեների մոտ 78,4 տոկոսը՝ 4004 ձայն և Իջևանում՝ 80,8 տոկոսով՝ ստանալով 10003 ձայն: ՔՊ_ն հաղթել է նաև Տաթև, Տեղ և Խոյ համայնքերում:

Իսկ ահա Վեդի քաղաքում, որտեղ պարտվել էր կոկորդիլոսաբուծարանի զավեշտալի թեմայով հայտնի դարձած ՔՊ-ական Գարիկ Սարգսյանը, ավագանու իշխանության անդամները վայր են դրել մանդատները՝ այդպիսով ձախողելով տեղական իշխանության ձևավորումը:

Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ և Սեմյոնովկա գյուղերում բնակիչներից և ոչ մեկը չի մասնակցել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին։ Նրան մերժել են և՛ իշխանություններին, և՛ ընդդիմադիրներին, քանի որ դեմ են խոշորացմանը:

Արտահերթ ընտրություններից մի քանի ամիա անց, ուշագրավ է, որ մարզերում մերժում են Փաշինյանին, այն ինչ նա համապետական ընտրություններում ստանձնեց իշխանությունը: Ինչու են ՔՊ-ի քվեները գնալով նվազում: Քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը նշում է.

«Քաղաքացիները քննադատաբար են արդեն մոտենում ՔՊԿ-ին և դա արտահայտվեց ՏԻՄ ընտրություններին նրանց քիչ քվեներ տալով, ինչը զարմանալի չէ: Այնտեղ որտեղ հները ներկայացված չէին  կամ այլ քաղաքական դրոշակների տակ էին մասնակցում, մարդիկ գերադասեցին իրենց քվեները տալ նոր ձևավորված ուժերին, բայց պետք է նշեմ, որ մեծ հաշվով ընտրվեցին տեղական էլիտաները»:

Հայաստանում քաղաքական դաշտը լյուստարացիայի չի ենթարկվել, նախկին գործիչները խոցելի են քրեական առումով, ինչն էլ իշխանություններին հնարավորություն է տալիս ճնշել նրանց՝ ցանկալի արդյունքեր չգրանցելու դեպքում, նշում է Անդրիաս Ղուկասյանը:

«Հեղափոխությունից հետո ոչ թե վրեժխնդրության, այլ կառավարման հարց էր երկրում անցկացնել լյուստրացիա, որպեսզի այն մարդիկ, որոնք չպետք է մասնակցեն ընտրություններին՝ քրեական անցյալի պատճառով, զրկված լինեն ընտրություններին մասնակցելուց և ազդեցություն ունենալ ըտրողների կամքի վրա: Դա տեղի չի ունեցել:

Իշխող ուժը հիշում է, որ նրանք կրիմինալ տարրեր են և սկսում է անել այն գործառույթը, որը պետք է աներ մինչ ընտրությունը: Սրանով իշխանությունը իրեն դնում է քննադատությունների կենտրոնում, որովհետև դուրս է գալիս, որ նման եղանակով ինքը շտկում է ընտրության արդյունքները: Այսինքն՝ այնտեղ, որտեղ  որ հաղթեցին ոչ ցանկալի թեկնածուներ, նրանց մեկուսացնում է քրեական հիմնարկներում: Սա ոչ մի տեղ տանող ճանապարհ է երկրի զարգացման տեսանկյունից և, քանի որ ՔՊ-ն իր ղեկավարի խարիզմայի շնորհիվ բավականին խոշոր զանգվածի մոտ ունի վստահություն, այդ լեգիտիմության մանդատը թույլ է տալիս այս ամենը իրականացնել և չհասկանալ, որ սա, իրականում, ոչ մի տեղ տանող ճանապարհ է: Վերջ ի վերջո, պետությունն ունի մի պարտավորություն, պետք է ծառայի հանրությանը, իսկ գաղափարախոսությունը, որ պետությունը կորպորացիա է և այն ղեկավար կազմը, որը զավթում է պետությունը ցանկացած գնով պետք է իշխանությունը պահի, սա վտանգավոր, վատ երևույթ է, բերում է լճացման, արտագաղթի և անտարբերության՝ սեփական հայրենիքի նկատմամբ»,- ասաց նա:

Նարեկ Կիրակոսյան  

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest