ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ 2022թ․ հունվարի 5-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի 345 255 դեպք, կատարվել է 2 586 737 թեստավորում։ Ընդհանուր թվով կորոնավիրուսային հիվանդությունից մահացել է 7989 մարդ, առողջացել՝ 332 304-ը։ 

Մեկ օրում արվել է 5164 թեստավորում, որից դրական է եղել 129-ը կամ 2,49%-ը․ առողջացել է 103, մահացել՝ 3 մարդ։

Այլ հիվանդությունների պատճառով մահացել է կորոնավիրուսով վարակված 1 մարդ․ նման դեպքերի քանակը ընդհանուր 7989 է։ 

Այս պահին փաստացի բուժում է ստանում 3451 մարդ։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest