ԱՄՆ Պետքարտուղարության Եվրոպայի ու Եվրասիայի հարցերի բյուրոն անդրադարձել է նախօրեին Ադրբեջանից 5 հայ ռազմագերիների վերադարձին ու կոչ արել ազատ արձակել մյուս գերիներին ևս։ «Մենք ողջունում ենք դեկտեմբերի 29-ին Ադրբեջանի կողմից 5 հայ զինծառայողների վերադարձը, որոնք ձերբակալվել էին 2021 թվականի նոյեմբերի 16-ին։ Մենք կոչ ենք անում ամբողջովին ու անհապաղ ազատ արձակել մնացած պատանդներին, փոխանակել աճյունները և անհետ կորածներին։ Մենք ընդգծում ենք միջազգային պարտավորություններին համապատասխան պահվող անձանց նկատմամբ մարդասիրական վերաբերմունքի կարևորությունը»,- ասվում է բյուրոյի թվիթերյան գրառման մեջ։ Հիշեցնենք, որ նախօրեին Ադրբեջանը Հունգարիայի միջդնորդությամբ Հայաստանին էր վերադարձրել նոյեմբերի 16-ին գերեվարված 5 զինծառայողի։



Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest