Վերաքննիչ դատարանը քիչ առաջ որոշում է կայացրել կալանավորել ադրբեջանական գերությունից դեկտեմբերի չորսին վերադարձած մայոր Նարեկ Երիմյանին: Այստեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատեց նրա փաստաբան Կարմեն Պողոսյանը:

Հիշեցնենք, որ Նարեկ Երեմյանը եւ եւս երեք տասնյակի հասնող զինծառայողներ գերեվարվել էին նոյեմբերի 16-ին Սյունիքի ու Վայոց Ձորի սահմանագոտում ծավալված մարտերի ժամանակ: Քննչական կոմիտեն նրանց մեղադրում է դիրքերը թողնելու և փախուստի դիմելու համար:

Զորամասի գումարտակի հրամանատարի տեղակալ, մայոր Նարեկ Երիմյանի կալանավորման միջնորդությունը դատարանը մերժել էր դեկտեմբերի 10-ին, մեղադրող դատախազը դիմել էր վերաքննիչ դատարան և այսօր որոշվել է վերջինիս կալանավորել։

«Վերաքննիչ դատարանը բավարարեց Գլխավոր դատախազության բերված բողոքը, բեկանեց առաջին այտանի որոշումը, որով մերժվել էր կալանավորելու միջնորդությունը: Նարեկ Երիմյանը կալանավորվեց երկու ամիս ժամանակով»,- ասաց փաստաբանը և շեշտեց.

«Ես շատ վատ եմ գնահատում սա, ուղղակի պետության համար սա ամոթ է, որովհետև կալանավորման հիմքերը շատ թույլ են: Ես հիմա չեմ կարող ասել, թե ինչ հիմքերի մասին է խոսքը, քանի որ ստորագրություն եմ տվել նախաքննության հետ կապված մանրամասներ չհայտնել»:

Նարեկ Երիմյանը 33 տարեկան է, ունի երկու աչափահաս երեխա, սպասում են երրորդ երեխայի, որն, ըստ փաստաբանի, ծնվելու է շուրջ երկու ամսից: «Ամբողջ գործն աննորմալ է, ոչ մի նորմալ հանգամանք չկա: Քրեական գործով ձեռքբերված ապացույցները բավարար չէին կալանավորում իրականացնելու համար: Ինձ համար տաօրինակ մնաց վերաքննիչ դատարանի դատավոր Տիգրան Սիմոնյանի նման դիրքորոշումը»,- ասաց փաստաբանը:

Նշենք, որ Դեկտեմբերի 4-ին Հայաստան վերադարձված գերիներից լեյտենանտ Ս․ Ա․-ի և պայմանագրային զինծառայող Ռ․Ն․-ի կալանքի միջնորդությունները բավարարվել էին դեկտեմբերի 10-ին: Ս․ Ա․-ն կալանավորվել է 2 ամիս ժամկետով և տեղափոխվել է Նուբարաշեն ՔԿՀ: Ռ․Ն-ն կալանավորվել է մեկ ամիս ժամկետով:

Հիշեցնենք՝ շաբաթ օրը Հայաստան վերադարձած 10 գերիներից 5-ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 365 հոդվածի 3-րդ մասով՝ մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ։ Քննչական կոմիտեն միջնորդություն է ներկայացրել նրանց կալանավորելու համար։

Նշենք, որ դեկտեմբերի 19-ին Հայաստան վերադարձած  բոլոր տասը գերիները հարցաքննվել են,սկաայն,  չեն ձերբակալվել կամ կալանավորվել:

Մեր տեղեկություններով՝ Ադրբեջանում հայ ռազմագերիներին փոխանցել են Նիկոլ Փաշինյանի և Ալեն Սիմոնյանի ելույթները գերիների՝ պատասխանատվության ենթարկելու կամ դասալիք լինելու վերաբերյալ՝ առարկելով նրանց փոխանցել երրորդ երկիր: Նարեկ Երիմյանի պաշտպանից հետաքրքրվեցինք այս տեղեկությունների վերաբերյալ, սակայն, նա նշեց, որ չի կարող նախաքննական գաղտնիք բացահայտել:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest