Փարաքարում միջադեպ է եղել «Ապրելու երկիր» կուսակցության ավագանու անդամների և ոստիկանների միջև։

Ոստիկանները պատ էին կազմել Փարաքարի համայնքապետի դիմաց՝ թույլ չտալով Վոլոդյա Գրիգորյանին մուտք գործել կառույց: Ոստիկանների հետ երկար բանակցություններից հետո նրանց չհաջողվեց մուտք գործել համայնքապետարան և որոշեցին երթ անել Փարաքարում՝ պայմանով, որ քիչ ուշ նորից կփորձեն մտնել համայնքապետարան: 

«Փարաքար համայնքի «Ապրելու երկիր» կուսակցության ավագանու անդամների, համայնքապետ Վոլոդյա Գրիգորյանի և ժողովրդի հետ իրականացնում ենք երթ՝ ոստիկաններին տալով ժամանակ արագ հասկանալու, որ իրենք իարականացնում են ՏԻՄ իշխանության ապօրինի զավթում՝ թույլ չտալով ընտրված համայնքապետին և ավագանու անդամներին մտնել համայնքապետարան: Որևէ մեկը չի կարող սահմանափակել ավագանու անդամների և համայնքապետի մուտքը շենք՝ չունենալով իրավական որևէ հիմք»,- նշեց «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյան:

Բողոքի ակցիայի մասնակցող 7 քաղաքացի բերման է ենթարկվել։ Այս մասին լրատվամիջոցներին հայտնել է ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը։

Նրանք բերման են ենթարկվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի հիմքով՝ ոստիկանության ծառայողների օրինական պահանջը չկատարելու համար։ 

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest