Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին ինքնասպանության հասցնելու  գործի վարույթը կասեցվել է՝ Քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով (հայտնի չէ անձը, որը գործով պետք է ներգրավվի որպես մեղադրյալ)։

Այս մասին ասաց Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Վարդան Թադևոսյանը:

Հիշեցնենք, որ Հայկ Հարությունյանը Բջնիի իր տանը, հրազենային վիրավորումով,  մահացած է հայտնաբերվել 2019 թվականի սեպտեմբերի 23-ին: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով` սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը:

Հարությունյանը ոստիկանապետ է եղել 2003-ից 2008 թվականներին: 

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest