Հայաստանում դեկտեմբերի 18-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 156 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 343 506-ի:

ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը տեղեկացնում է, որ մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 8 քաղաքացի, մահացածների թիվը 7893 է:

Կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 2 դեպք է գրանցվել: Դեկտեմբերի 18-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 1491 է: Մեկ օրում մահվան դեպքերի թիվը 10 է։ Մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 9384-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 511 է, ընդհանուր առողջացածներինը՝ 328 050, փաստացի բուժվողներինը՝ 6072: Մեկ օրում արվել է 6549 թեստավորում, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 2 485 938 թեստավորում:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest