«Մարդու իրավունքների խախտումներն Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում»․ հետևյալ խորագիրն է կրում փաստահավաք զեկույցը, որն այսօր կազմակերպած քննարկման ժամանակ ներկայացրին Բաց հասարակության հիմնադրամներ- Հայաստանը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադամը և «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունը։
Բաց հասարակության հիմնադրամ- Հայաստանի ղեկավար Դավիթ Ամիրյանն իր խոսքում նշեց, որ զեկույցում ներկայացված են մի խումբ կազմակերպությունների կողմից 44-օրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից իրականացված իրավունքների խախտումները քաղաքացիական բնակչության նկատմամբ։
«Ըստ էության՝ սկսեցինք աշխատել փաստահավաք առաքելության շուրջ պատերազմի առաջին իսկ օրերից։ Մշակեցինք մեթոդաբանություն, դրա հիման վրա կազմակերպվեցին վերապատրաստման դասընթացներ և սկսվեցին աշխատանքները»։
Ըստ Դավիթ Ամիրյանի՝ զեկույցի պատրաստման համար աշխատել է 11 հետազոտող, 30 հարցազրուցավար, 8 ԶԼՄ փորձագետ, իրականացրել են շուրջ 900 հարցազրույցներ, համագործակցել են ռազմական փորձագետների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների հետ։
«Փորձել ենք հնարավորինս օբյեկտիվ և ճշմարտացի ներկայացնել իրականացությունը։ Զեկույցը կազմված է կոնկրետ մարկանց, կոնկրետ տեղի ունեցած դեպքերի մինչև ամենավերջին հանգամանքը ճշտելու և ճշգրտված ներկայացնելու սկզբունքով։ Զեկույցը մոտավոր 300 էջից է բաղկացած։ Թեև այն պատրաստվել է մի քանի կազմակերպությունների կողմից, բայց ինքը նպատակ ունի օգտագործված լինել բոլոր այն կառույցների, անհատների,մ իջազգային և տեղական կազմակերպությունների կողմից, որոնք տարբեր ատյաններում ներկայացնում են ՀՀ շահը, Արցախի շահը, խոսում են իրավունքնրից և այլն»,- ասաց Դավիթ Ամիրյանը։
Մարդու Իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ընդգծեց կարևորությունը այսպիսի միջոցառման, հատկապես, որ այն պարագայում, որ իրականացվում է քաղհասարակության ներգրավմամբ և նախաձեռնությամբ։
«Մենք պատերազմի ողջ ընթացքում մշտական կապի մեջ ենք եղել հասարակական կազմակերպությոան գործընկերների հետ։ Անընհատ քննարկումներ են տեղի ունեցել, ամեն ինչ արել ենք, որ մեր քայլերը լինեն իրար լրացնող։ Մարդու իրավունքները և անվտանգությունը, ինչպես որ ժողովրդավարությունը և անվտանգությունը, իրար լրացնոմ են։ Սկզբունքային սխալ է այն մոտեցումը, որը հակադրության է տանում մարդու իրավունքներն ու անվտագությունը։ Այս զեկույցը կարևոր է նաև կանխարգելիչ նպատակների համար։
Սխալ է նաև ասել, որ պատերազմն ավարտվել է մարդու իրավունքների տեսանկյունից, քանի որ այն լոկալիզացվել է, մենք ունենում ենք կրակոցներ, մարդիկ են զոհվում ոչ միայն զինվորների թվում, այլև քաղաքացիական անջանց մեջ»։
Մարդու իրավունքների պաշտպանի խոսքով՝ կարևոր է հասկանալ՝ որտեղ են խնդիրները, որ կարողանան նպաստել դրանց կանխարգելմանը։ Ըստ Արման Թաթոյանի՝ պատերազմից հետո Ադրբեջանական զինված ուժերը հայտվել են մեր գյուղերի հարևանությամբ, դրանով ավելի սաստկացել են մարդու իրավունքների խախտումները․ կրակոցներ, զանգվածային խախտումներ՝ հրդեհելով արոտավայրերը։ Ադրբեջանական իշխանության կազմակերպմամբ մեր գյուղերը հայտվել են հումանիտար և մեկուսացման լուրջ խնդիրների առաջ։ Այս ամենի իրական պատճառը ադրբեջանական իշխանությունների շարունակվող ատելության և թշնամանքի քաղաքականությունն է, որը բացահայտ ցեղասպան բնույթ ունի՝ իր բոլոր կոմպոնենտներով հանդերձ։
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցի կարծիքով՝ այս զեկույցն առանձնանում է նրանով, որ անդրադարձ կա վարձկանների ներգրավմանը պատերազմին, որը միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտում է։ Նրա փոխանցմամբ՝ հետազոտության շրջանակներում 12 վարձկանների հետ է հացազրույց արվել Սիրիայում, որոնցից 4-ը անմիջապես ներգրաված են եղել որպես վարձկան։ Վարձկանների ներգրավման գործընթացը սկսվել է 2020 հուլիսից՝ Տավուշի դեպքերից հետո։ Հիմնավորումների մեջ ուսումնասիրվել են նաև սոց․ ցանցերում տարածված արաբալեզու նյութերը։
«Ես Ադրբեջանից Սիրիա եմ վերադարձել 2020 թվականի դեպտեմբերին, ինձ վճարել են 4000 ԱՄՆ դոլարին համարժեք թուրքական լիրա ԼՂ-ում երկու ամիս կռվելու համար։
Սիրիացի վարձկան Հալեպից»
Զեկույցում օբյեկտիվությունը հիմնված է փաստերի և ճշգրտումների հիման վրա։
«Մենք շատ մեծ բարդություն ունենք, բայց դրա մասին ոչ մեկը չի խոսում։ Կարևոր վկայություն ներկայացվեց Հադրութից ռուսական սպաների մասով, հենց խոսքը գալիս է Ռուստատանի վերաբերյալ, բոլորը բացարձակապես լռում են, երբ ՌԴ խաղաղապահ զինվորի ներկայությամբ սպանում են, ոչ մի բան չկա։ Բա խաղաղապահ ես, դու պիտի պաշտպանես։ Մեր զեկույցի հիման վրա պահանջներ պետք է ուղարկվի նաև եռակողմ համաձայնագրի կնքահոր երկրին՝ այս առաջարկություններով, մանավանդ որ ԵԱՀԿ Մինսկի երեք համանախագահող երկրներից մեկն է, դրա մասին ոչ մեկը չի խոսում։ Ընդ որում անգամ եթե Պուտինն ասել ա՝ Ղարաբաղը Ադրբեջանի մասն ա, նույնիսկ դա չկանխեց պատերազմը, եթե նույնիսկ Հայաստանն էլ ասեր՝ Ղարաբաղն Ադրբեջանի մասն ա, էլի պատերազմը չէր կանխվելու»։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: