ՄԻԵԴ-ում Հայաստան ընդդեմ Թուրքիա գանգատը գտնվում է քննության փուլում, Ազգային ժողովում ասաց ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը, պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի հարցին, թե արդյոք Հայաստանը ընդդեմ Թուրքիայի գանգատ ներկայացրել է 44-օրյա պատերազմում կատարած հանցագործությունների համար:

«Հայաստանը մայիսի 9-ին միջպետական գանգատ ներկայացրել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան Թուրքիայի դեմ` հիմնվելով եվրոպական կոնվենցիայի վրա: Գանգատը վերաբերվում է 44-օրյա պատերազմի ընթացքում Թուրքիայի ուղղակի և անմիջական ներգրավվածության, ինչպես նաև Թուրքիայի կողմից վարձկանների հավաքագրման, ֆինանսավորման մասին, որոնք նպաստել են նույն խախտումներին, որոնք կատարել է Ադրբեջանը`խոսքը կյանքի իրավունքի, սեփական իրավունքի և այլ հոդվածների խախտումների մասին է: Այս պահի դրությամբ գտնվում է քննության փուլում: Քննարկվում է Մեծ պալատին կամ պալատին իրավազորությանը տրամադրելու հարցը: Ընթացքի մասին կտեղեկացնենք»,- ասաց Կիրակոսյանը:

Pin It on Pinterest