Բրյուսելում Արևելյան գործընկերության գագաթնաժողովի ավարտից հետո տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։

Ըստ Հայաստանի վարչապետի գրասենյակի, այն կայացել է Ֆրանսիայի նախագահի նախաձեռնությամբ։ Հանդիպումից այլ մանրամասներ չի հաղորդվում։

Դեկտեմբերի 15-ին էլ տեղի էր ունեցել Փաշինյան-Ալիև հանդիպում՝ Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի նախաձեռնությամբ։ Բանակցությունները տևել էին ավելի քան չորս ժամ։ Հանդիպումից հետո եվրոպացի բարձրաստիճան դիվանագետը ասել էր՝ հարցերը բարդ էին, քննարկումը՝ բաց և անկեղծ։

Pin It on Pinterest