Այսօր՝ դեկտեմբերի 6-ին, ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը և ԲԴԽ անդամներն ընդունել են Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների և օրենքի գերակայության գլխավոր տնօրինության համագործակցության ծրագրերի բաժնի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման վարչության պատվիրակությանը: Այս մասին  տեղեկանում ենք ԲԴԽ-ից։

Հանդիպման մեկնարկին Գագիկ Ջհանգիրյանը ողջունեց հյուրերին ընգծելով, որ ԵԽ-ի հետ համատեղ արդեն իսկ բազմաթիվ ծրագրեր են կյանքի կոչվել և հույս հայտնեց, որ առկա համագործակցությունը կլինի շարունակական՝ ի նպաստ ՀՀ-ում արդարադատություն իրականացնող մարմինների աշխատանքի որակի բարձրացման, դատաիրավական ոլորտի նկատմամբ քաղաքացիների վստահության աճի:

Կողմերն անդրադարձան ՄԻԵԴ վճիռների կատարման ուղղությամբ ՀՀ-ում տարվող աշխատանքներին, քննարկեցին դատական համակարգի բարեփոխումների գործընթացում ԲԴԽ-ի ունեցած լիազորությունների, դատավորների բարեվարքության ստուգման, կարգապահական վարույթների հարուցմանը և դրանց քննությանը, դատաիրավական համակարգի առողջացմանը վերաբերող հարցեր:

Քննարկվեցին նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաներ: Հանդիպման ավարտին հյուրերը շնորհակալություն հայտնեցին ջերմ ընդունելության և բովանդակալից զրույցի համար: Կողմերը համաձայնություն ձեռք բերեցին առկա համագործակցությունը խորացնելու և հանդիպումները շարունակական դարձնելու վերաբերյալ:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest