Տեղի է ունեցել պետական գործիչ, գրող Վանո Սիրադեղյանի թաղման հանձնաժողովի նիստը: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։

Հանձնաժողովի որոշմամբ Վանո Սիրադեղյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 3-ին’ 17:00-ից 21:00-ն’ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում:

Պետական գործչի հուղարկավորությունը նախատեսվում է նրա հայրենի Կոթի գյուղում’ ժամը 12:00-ին:

Սգո թափորն Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մոտից կշարժվի Կոթի’ դեկտոմբերի 4- ին’ առավոտյան 8:00-ին:

Հիշեցնենք, որ Սիրադեղյանի մահվան մասին լուրը հայտնել էին նրա ընտանիքի անդամները՝ հոկտեմբերի 16-ին։ Նա 75 տարեկան էր:

Pin It on Pinterest