Մի խումբ քաղաքացիներ այսօր առավոտից փակել են Երևանի մի շարք գլխավոր ճանապարհներ, կանգնեցրել երթևեկությունը և բարձրախոսներով հայտարարել, որ այսօր ժամը 17:00-ին հավաք է նախատեսված Հանրապետության հրապարակում: Այս մասին հայտնում է armtimes.com-ը։

Նրանց շարքերում է նաև ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը, փաստաբան Արա Զոհրաբյանը, լրագրող Նաիրի Հոխիկյանը, որն ակցիայի ժամանակ հայտարարել է, որ որ  Երեւանի տարբեր փողոցներ արգելափակված են, այդ թվում՝ Արշակունյաց պողոտան, Տիգրան Մեծի պողոտան, Բաղրամյան պողոտան, Հաղթանակի կամուրջը:

Ակցիայի մասնակիցները հայտարարում են, թե «տալիս են Սյունիքը» և պահանջում են չստորագրել սահմանազատման եւ սահմանագծման ծրագիրը եւ հրապարակային խոսել, պատմել, թե ինչ փաստաթղթեր են քննարկվում Ադրբեջանի հետ:

Երևանի տարբեր հատվածներում բողոքի ակցիա անող քաղաքացիներին մոտեցել են ոստիկանները և պահանջել ազատել փողոցը, վերականգնել երթևեկությունը: Բացասական պատասխան ստանալուց հետո իրավապահները սկսել են բերման ենթարկել ակցիայի մասնակիցներին: 

ԱԺ նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանն իր ֆեյսբուքյան էջում ավելի վաղ հայտնել էր, որ մեկնարկել է ազատագրական շարժում, որի պայքարը հայկական պետականության պահպանման համար է։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest