Ես դեռևս 2021 թ․-ի մայիսին կառավարության նիստում հայտարարել եմ, որ պատրաստ եմ ստորագրել այդ պահին սեղանին դրված առաջարկությունը դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթաց սկսելու վերաբերյալ։ Այս մասին ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ընթացքում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանի հարցին։

Նա հիշեցրեց նաև, որ դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացի  կարևորության մասին խոսել է նախընտրական շրջանում․ «Դրանից առաջ և դրանից հետո հայտարարել եմ, որ չափազանց կարևոր եմ համարում դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացի մեկնարկը և ավարտին հասցնելը։ Ըստ էության մայիսին, և դրանից հետո ՌԴ-ն երեք անգամ՝ ներայալ չակերտավոր բացահայտված փաստաթուղթը,  հանդես է եկել առաջարկով և, ըստ էության, բոլոր երեք անգամները մենք համաձայնություն ենք տվել այդ գործընթացով գնալ առաջ, շարժվել առաջ: Իմ տպավորությամբ գործընթացը տեղից չի շարժվել Ադրբեջանի կողմից պրոցեսի ձգձգման կամ կոնկրետ պատասխան չտալու առիթով»։

Վարչապետը ասաց՝ երեկ անվտանգության խորհրդի նիստում նույնպես հայտարարել է, որոր սահմանային իրադրության խաղաղ հանգուցալուծումը չափազանց կարևոր է և նախկինում մեր արած առաջարկությունները ուժի մեջ են, այդ թվում՝ դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթաց սկսելու վերաբերյալ։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest