Ազգային  ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ-հինգերորդը  պաշտոնական  գրությամբ առաջարկել է հասարակական հետաքրքրություն ներկայացնող ռազմագերիների, պատանդների, անհետ կորածների ու պահվող այլ անձանց ճակատագրի պարզման  ու հայրենիք վերադարձնելու խնդիրների հարցով հրատապ քննարկում կազմակերպել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ առաջարկվել է նիստն անցկացնել դռնփակ:

Պատգամավորները  61 կողմ ձայնով ընդունեցին առաջարկը: Նիստին հարակից զեկուցողներ կլինեն իրավասու մարմինների ներկայացուցիչները:

Ընդդիմադիր «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» խմբակցությունները չէին մասնակցում քվեարկությանը. նրանք բոյկոտել են ԱԺ նոյեմբերի 16-ի նիստը:

Pin It on Pinterest