Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ-հինգերորդը պաշտոնական գրությամբ առաջարկել է հասարակական հետաքրքրություն ներկայացնող ռազմագերիների, պատանդների, անհետ կորածների ու պահվող այլ անձանց ճակատագրի պարզման ու հայրենիք վերադարձնելու խնդիրների հարցով հրատապ քննարկում կազմակերպել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ առաջարկվել է նիստն անցկացնել դռնփակ:
Պատգամավորները 61 կողմ ձայնով ընդունեցին առաջարկը: Նիստին հարակից զեկուցողներ կլինեն իրավասու մարմինների ներկայացուցիչները:
Ընդդիմադիր «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» խմբակցությունները չէին մասնակցում քվեարկությանը. նրանք բոյկոտել են ԱԺ նոյեմբերի 16-ի նիստը:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: