«Լրագրողներ հանուն մարդու իրավունքերի» իրավապաշտպան կազմակերպությունը սեպտեմբերին անդրադարձել է 44-օրյա պատերազմի կամավորական մասնակից Ժիրայր Գրիգորյանի գործողությունների շուրջ հարուցված քրեական գործին: Պատերազմի մասնակիցը մեղադրվում է մարտական գործողությունների ավարտից հետո ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենան յուրացնելու համար:

Գլխավոր դատախազությունից հայտնել էին, որ քրգործը հարուցվել է 2021 թվականի մայիսի 24-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 371-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով: Այն է՝ ռազմական գույքը վատնելը, զենքի կամ ռազմամթերքի վատնելը, որը կատարվել է ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում՝ պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից ութ տարի ժամկետով:

Forrights.am-ն ավելի վաղ գրել էր, որ 44-օրյա պատերազմի մասնակից Ժիրայր Գեւորգյանին վերագրվում է  ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենա յուրացնելու մեջ: Ժիրայր Գեւորգյանը չի ընդունում իրավապահների մեղադրանքերը, այլ իր պարզաբանումներն էր ներկայացրել, որ ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենան ոչ թե գողացել է, այլ իրենից ոչ մեկ հետ չի վերցրել:

«Նոյեմբերի 6-ին  Շուշիում բոյերի ենք մասնակցում, հետո ինձ առաջարկում են ՈւԱԶ քշել: Վիրավորներին եմ իջեցնում Շուշիից Ստեփանակերտ: Իջել մարդկանց կտոր-կտոր հավաքել եմ: Նոյեմբերի 9-ին, որ համաձայնագիր են ստորագրում այդ ՈւԱԶ-ը մնում է իմ մոտ, սկսում եմ Ստեփանակերտից ամեն օր մարդկանց բերել Մուրացանի հիվանդանոց:  Ընդհանուր 42  վիրավորի եմ տեղափոխում, ոչ մեկ բենզին չի տվել, ես եմ իմ ոսկի ցեփը ծախել ու բենզին գնել»,- ասել էր կամավորականը եւ նշել, որ երբ ավերտել է վիրավորներին Արցախից Հայաստան տեղափոխելը ցանկացել է մեքենան հանձնել պաշտպանական գերատեսչություններին, բայց չեն վերցրել:

Ժիրայր Գեւորգյանը հարուցված քրգործից կես տարի անց Forrights.am-ին տեղեկացնում է, որ գործով որեւէ առաջընթաց չկա, իրավապահները այս ամիսների ընթացքում իրեն վերագրվող մեղադրանքը ոչ հաստատել են, ոչ հերքել:

«Պարբերաբար գալիս-գնում են մեր տուն, ինձ են հարցաքննում, մի քանի օր առաջ էլ եկել եւ հարեւաններիս են հարցաքննել: Ինձ խայտառակ են արել, բոլորն իմ մասին են խոսում, ինձ գողի տեղ են դնում, բայց ես այդ մեքենան վերցրել եմ մեր ախպերներին տեղափոխելու համար, իրենք ինձնից չեն վերցրել: Այս իրավիճակն ինձ ճնշում է»,- ասում է Ժիրայր Գեւորգյանը:

Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը Forrights.am-ին փոխանցեց, որ քրգործն ընթացքի մեջ է, Ժ. Գրիգորյանը դատավարական որևէ կարգավիճակ չունի: «Դատախազության կողմից վարույթն իրականացնող մարմին տրվել է քննչական գործողություններ կատարելու վերաբերյալ ցուցում, դրանց արդյունքներով պայմանավորված՝ կլուծվի քրեական գործի ընթացքը»,- ասաց Աբրահամյանը:

Ժիրայր Գրիգորյանը ցանկանում է խնդրին հրավիրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուշադրությունը: Նա հավատացած է, որ եթե վերջինս իմանա իր խնդրի մասին այն կլուծվի:

Մանրամասները տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest