ԿԸՀ-ն ներկայացրել է երեկ տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների արդյունքները․

Սյունիքի մարզի Կապան համայնքում երեկ՝ նոյեմբերի 14-ին տեղի է ունեցել ՏԻՄ ընտրություններ՝ համամասնական ընտրակարգով։

Ըստ նախնական տվյալների՝ առաջատար է «Շանթ Դաշինք» ազգայնական կուսակցությունը, որին քվեարկել է 13 962 ընտրող կամ քվեարկությանը մասնակցած քաղաքացիների 69․5%-ը, երկրորդ ուժը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հավաքել է 5791 ձայն կամ 28․82%, անվավեր քվեաթերթիկները 331-ն են։

Կապանում ընտրելու իրավունք ուներ 31 673 քաղաքացի․ նրանցից քվեարկությանը մասնակցել է 20 087-ը կամ 63․41%-ը։ «Շանթ Դաշինք»-ի համայնքապետի թեկնածուն գործող համայնքապետ Գևորգ Փարսյանն է։

Տավուշի մարզի Իջևան համայնքում ևս երեկ անցկացվել են ՏԻՄ ընտրություններ՝ համամասնական ընտրակարգով։ Ընտրությանը մասնակցում էր երկու ուժ՝ ՀՅԴ-ն և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։

Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալների՝ ՀՅԴ-ն ստացել է 1964 ձայն կամ 15․86%, իսկ ՔՊ-ն՝ 10 003 ձայն կամ 80․78%։ ՔՊ-ի ավագանու ցուցակը գլխավորում է համայնքապետի պաշտոնակատար Արթուր Ճաղարյանը, իսկ ՀՅԴ-ի ավագանու ցուցակը՝ Վահան Ղազումյանը։

Ստեփանավանում տեղի ունեցած ընտրությունների արդյունքներն են․

«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն — 705 ձայն կամ 13․8%
«Հայ ազգային կոնգրես» կուսակցություն — 218 ձայն կամ 4․26%
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն — 4 004 ձայն կամ 78.4%։

ՔՊ-ի ցուցակը գլխավորում է համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Գրիգորյանը։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest