Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը գրավյալ տարածքներում զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների որոնողական աշխատանքները վերսկսելու ուղղությամբ բանակցում է բոլոր շահագրգիռ կառույցների հետ:

Այս մասին հաղորդագրություն է տարածել ԱԻՊԾ-ն:

«Արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խմբերի կողմից զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնումներ անցած շաբաթ չեն իրականացվել: Աշխատանքները վերսկսելու ուղղությամբ ԱԻ պետական ծառայությունը բանակցում է շահագրգիռ բոլոր կառույցների հետ: 2020 թվականի նոյեմբերի 13-ից սկսած Արցախի գրավյալ տարածքներում իրականացված որոնումների և Ադրբեջանի հետ դիերի փոխանակման արդյունքում՝ մինչ օրս տարհանվել է ընդհանուր 1697 աճյուն, որոնց թվում՝ նաև քաղաքացիական անձանց»,- նշված է հաղորդագրության մեջ:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest