Գորիս–Կապան ճանապարհին Ադրբեջանն այս գիշեր մաքսակետեր կտեղադրի։ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ այս մասին հայտարարել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ 

«Այսօր ադրբեջանական կողմը հայկական կողմին տեղեկացրել է, որ այսօրվանից՝ գիշերը 12-ից սկսած՝ Գորիս-Կապան ճանապարհի հատվածում կիրականացնի սահմանային և մաքսային հսկողության գործառույթ, այսինքն՝ մաքսակետեր կտեղադրի։ Հայկական կողմը ևս համապատասխան քայլեր կձեռնարկի, այսինքն՝ ճանապարհի այդ հատվածում կտեղադրի մաքսային և սահմանային հսկողության գործառույթներ իրականացնող կետեր։ Մենք այդ աշխատանքները արդեն նախապես սկսել ենք»,–ասաց Գրիգորյանը։  Խոսելով այլընտրանքային ճանապարհի մասին՝ ասաց, որ Կապան-Տաթև ճանապարհը նույնպես պատրաստ է, և լիովին անվտանգ՝ հավելելով, որ այն պատրասրտ է ինչպես ապրանք տեղափոխելու, այնպես էլ այլ  բոլոր  տեսակի ավտոմեքենաների համար։  ԱԽ քարտուղարը ասաց, որ վերջին շրջանում կառավարության կողմից կատարված աշխատանքների արդյուքնում կարելի է ասել, որ Երևան–Կապան ճանապարհը վերջին 15 տարվա ընթացքում կառուցված լավագույն ճանապարհն է։

ԱԽ քարտուղարը նշեց նաև, որ այն համայնքները, որոնք գտնվում են Գորիս-Կապան ճանապարհահատվածում, այսինքն՝ Շուռնուխ, Որոտան, Ճակատեն համայնքներ տանող հատվածներում նույնպես իրականացվում է բարեկարգման աշխատանքեր, և այդ ճանապարհները շատ մոտ ժամանակներս պատրաստ կլինեն։ Անդրադառնալով ադրբեջանական կողմից շահարկվող «Զանգեզուրի միջանցք»-ին՝ Արմեն Գրիգորյանը հայտնեց, որ այս օրակարգում մեծ հաշվով փոփոխություն չկա, և եռակողմ աշխատանքային խմբի մակարդակով ևս մեկ անգամ հաստատվել է, որ միջանցքի տրամաբանությամբ որևէ հարց չի քննարկում, այլ բոլոր այն հարցերը, որոնք քննարկվում են տեղավորվում են այն տրամաբանության մեջ, որ բացվող ենթակառուցվացքները լիելու են տվյալ պետության սուվերեն վերահսկողության տակ։

  «Շատ կարևոր է նաև, որ մենք հնարավորություն ենք ստանալու Ադրբեջանի ենթակառուցվացքներից օգտվելու․ դա գնացքի ենթակառուցվացքն է։ Այս պահին աշխատանքային խմբում քննարկվում է Երևան-Թբիլիսի-Բաքու այնտեղից էլ Ռուսաստան կամ այլ երկրներ բեռնափոխադրումների հարցը»,-նշեց ԱԽ քարտուղարը։ 

Pin It on Pinterest