Նոյեմբերի 8-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 321 243 դեպք, որոնցից 282 866 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 30 340 պացիենտ: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։

Այսպիսով երեկ կատարվել է 6 220 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 810 նոր դեպք։ Առողջացել է 1916 պացիենտ։ Գրանցվել է 30 մահվան դեպք։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 6700 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1337 է:Ընդհանուր կատարվել է 2 183 118 թեստավորում:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest