Նոյեմբերի 5-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 316839 դեպք, որոնցից 276865-ն` առողջացած: Փաստացի բուժում է ստանում 32069 պացիենտ: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։

«Երեկ կատարվել է 11 533 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1835 նոր դեպք: Ունենք 1987 առողջացած, 50 մահվան դեպք:

Ընդհանուր առմամբ կորոնավիրուսի հետևանքով 6582 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1323 է:

Ընդհանուր առմամբ, կատարվել է 2 157 442  թեստավորում»,- նշված է ԱՆ հաղորդագրության մեջ։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest