Արարատ քաղաքի Զոդի կամրջի վրա տեղի ունեցած վթարի համար մեղադրվող Սողոմոն Հակոբյանն ավելի քան 2․5 տարի կալանքի տակ է։ Պաշտանը մի քանի անգամ միջնորդություն է ներկայացրել Հակոբյանի խափանման միջոցը փոխելու համար, սակայան դատարանը մերժել է  դրանք։

Հակոբյանի պաշտպան Մոնիկա Մարգարյանի փոխանցմամբ իր պաշտպանյալն ունի առողջական լուրջ խնդիրներ, նա  ավտովթարից  հետո վիրահատվել և երկար ժամանակ ստոցիանար բուժում է ստացել հիվանդանոցում։ Իսկ մինչ ավտովթարը, Հակոբյանը երկու անգամ սրտի վիրահատության է ենթարկվել, ունի զարկերակային հիպերտենզիա և երկրորդ կարգի շաքարային դիաբետ։

Սողոմոն Հակոբյանը գործով անցնող միակ մեղադրյալն է՝«Տոյոտա Հիլուքս» մակնիշի ավտոմեքենայի վարորդը։ Նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով (ճանապարհային երթեւեկության անվտանգության պահանջները կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ):

2019 թվականի հուլիսի 6-ին միմյանց են բախվել «ԳԱԶԵԼ», «Տոյոտա Հիլուքս» և «ՎԱԶ 21063» մակնիշի ավտոմեքենաները, որի արդյունքում հրդեհ է բռնկվել «ԳԱԶԵԼ» մակնիշի ավտոմեքենայում, ապա հրդեհը տարածվել է ևս երկու ավտոմեքենաներում:  Մահացել էր 7 մարդ, 4 ուղևոր էլ՝ ստացել մարմնական վնասվածքներ:

Հոկտեմբերի 28-ի դատական նիստին ներկա էր նաև փորձագետ- ավտոտեխնիկը, ով հարցաքննվում էր, նա իրակացրել էր վթարի ենթարկված 3 մեքենանների հետազոտությունը։ Փորձագետը պատասխանելով  պաշտպանի հարցերին նշեց, որ վթարված գազելի վրա, որոշ կարևոր դետալները բացակայել են, սակայն դա կարող է լինել վթարի կամ տեղափոխման արդյունքում, քանի որ մեքենաները դեպքի վայրից տեղափոխվել են այլ վայր՝ հետազոտվելու համար։

«Ապահովիչներ չեն հայտնաբերվել, կարող է եղել են, կարող է վթարի պատճառով հալվել, պոկվել են կամ ընկել են տեղափոխելու ընթացքում։ Հրդեհը առաջացել է վթարի հետևանքով, միանշանակ գազել մակնիշի մեքենայից»,- ասաց փորձագետը։

Հարցին, թե ինչու գազելի դուռը չի բացվել, որպեսզի մարդիկ կարողանան դուրս գալ, փոձագետը նշեց, որ դուռը կարող էր վթարի արդյունքում դեֆորմացվել։ Հստակ ասել չկարողացավ, քանի որ վթարից հետո ԱԻՆ աշխատակիցները պոկել են գազելի դուռը տուժածներին և դիերը հանելու համար։

Նախորդ նիստի ընթացքում  դատահրդեհատեխնիկ՝ Ա․ Գևորգյանը իր ցուցմունքով հայտնել է, որ հրդեհի առաջացման ժամանակ ճնշումն իջեցնող ապահովիչ սարք հետազոտության ժամանակ գազաբալոնի վրա չի հայտնաբերվել:

Պաշտպան Մոնիկա Մարգարյանը ներկայացրեց մի քանի միջնորդություն, որոնցից մեկով պաշտպանը միջնորդում էր  քրեական գործ հարուցելու միջնորդությամբ դիմել դատախազին ։

«Ուղևորափոխադրում և տեխնիկական սպասարկում իրականացնող, մասնավորապես գազաբալոնային համակարգը պատշաճ սարքավորումներով համալրելու պատասխանատուները կամ ինչպես ընդունաված է ասել ՙգծի տերը՚ խուսափել են որևէ պատասխանատվությունից »,- ասված է միջնորդության մեջ ։

Այս միջնորդության լուծումը Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը՝ դատավոր Հարություն Պետրոսյանի նախագահությամբ հետաձգեց։

Մեկ այլ միջնորդությամբ պաշտպանը Դատարանին միջնոդում էր դատաբժշկական փորձաքննություն իրականացնել մեղադրյալի նկատմամբ, քանի որ վերջինս իր ցուցմունքներում նշել է, որ ավտովթարից առաջ իր ինքնազգացողությունը կտրուկ վատացել էր և ինքը գիտակցության կորուստ էր ունեցել։ Պաշտպանի այս միջնորդությունը մերժվեց։

Մարգարյանը նաև միջնորդեց, որպեսզի դատարանը հաստատի իրեղեն ապացույցներ ճանաչված և ոստիկանության Արարատի բաժնի պատասխանատու պահպանությանը հանձնված վթարի մասնակից երեք մեքենաների՝ փորձագետի դատա-ավտոտեխնիկական, դատահրդեհատեխնիկական և նյութագիտականհամալիր եզրակացության՝ որպես ապացույց   օգտագործման անթույլատրելիությունը։ Դատարանը հետաձգեց միջնորդությունը։

Միջնորդություն ներկայացրեց նաև տուժող կողմը։ Տուժողների իրավահաջորդները միջնորդեցին գործի քննության ընթացքում որպես վկա ներգրավվել նաև դեպքի ականատես Արթուր Նազարեթյանին։ Դատարանը մերժեց միջնորդությունը, նշելով, որ ականատեսի հարցաքննությունից հետո դեպքի վերաբերյալ նոր,փաստական տվյալներ ի հայտ չեն գա։

Forrights.am-ը զրուցեց Մարգարյանի հետ, ով ընդգծեց,որ  դատարանը չպետք է մերժեր միջնորդությունները, թեև պաշտպանի խոսքով՝ ի սկզբանե նախաքննական մարմինը կանխակալ վերաբերմունք է ունեցել, որպեսզի ծանր մեղադրանքները վերագրի Հակոբյանին։

«Դատարանը էլ հակված չէ օբյեկտիվ քննություն կատարել: Միջնորդություններից մեկը վերաբերում էր նոր քրեական գործ հարուցելուն, դատարանը դա հետաձգեց, բայց որևէ պատճառ չկար հետաձգելու։Դատավորը փորձագետ Գևորգյանի հարցաքննությունից հետո, երբ Գևորգյանը տեղեկությունները հայտնեց, ինքն իր նախաձեռնությամբ պետք է դիմեր դատախազությանը՝ քրեական գործ հարուցելու միջնորդությամբ », ասաց Մարգարյանը ։

Դատական նիստը հետաձգվեց պաշտպանի՝ապահովագական ընկերությունից  փաստաթղթեր ներկայացնելու պահանջով: Չի բացառվում հաջորդ նիստին

սկսվի դատական վիճաբանությունների փուլը, եթե այլ միջնորդություններ չլինեն։

Դատական նիստին ներկա չէր տուժող կողմի ներկայացուցիչը։ Գործի քննությունը հետաձգվեց։ Հաջորդ նիստը տեղի կունենա 2021 թվականի նոյեմբերի 22-ին։

Ասպրամ Փարսադանյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest