Հոկտեմբերի 27-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 300 143 դեպք, որոնցից 263 716-ն` առողջացած, 6151-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 29 007 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է  2 032 310 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 13 696 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2074 նոր դեպք: Ունենք 714 առողջացած, 39 մահվան դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 6 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1269 է:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest